Logo

Պիպետկա, ալեգորիա, էլիտա․ հայերեն համարժեք բառերի ցանկ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:49 / 03.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
հայերեն բառեր

Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ինչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Դրական արձագանքից ելնելով՝ VNews-ը կշարունակի հանրությանը տեղեկացնել օտար բառերի հայերեն համարժեքների մասին, քանի որ լեզուն շարունակ զարգանում է և կատարելագործվում: 

Դա հնարավորություն կտա տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.

  1. աժիոտաժ – իրարանցում
  2. ալեգորիա – այլաբանություն
  3. ակտուալ – արդիական, հրատապ
  4. ամպուլա – սրվակ
  5. անատոմիկում – հերձարան, դիահերձարան
  6. անկետա – հարցաթերթիկ
  7. ասորտիմենտ – տեսականի
  8. բլանկ – ձևաթուղթ
  9. գարնիր – խավարտ
  10. գրանտ – դրամաշնորհ
  11. դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում
  12. դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
  13. դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն
  14. դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)
  15. դևիզ – նշանաբան
  16. զոբ – խպիպ
  17. էլիտա –վերնախավ, ընտրախավ
  18. ժելե – դոնդող
  19. ինդիվիդուալ – անհատական
  20. ինվեստիցիա – ներդրում
  21. ինվեստոր – ներդրող
  22. ինցիդենտ – միջադեպ, դեպք
  23. լակոնիկ – սեղմ, հակիրճ
  24. լիբերալ – ազատական
  25. լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար
  26. լոկալ – տեղային
  27. կամին – բուխարի
  28. կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք
  29. կոլեկցիա – հավաքածու
  30. կոլեկցիոներ – հավաքորդ
  31. հորոսկոպ – աստղագուշակ
  32. մարկետ – խանութ
  33. մեմորանդում – հուշագիր
  34. պիպետկա – կաթոցիկ
  35. ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ
  36. օրխիդեա – խոլորձ
  37. օֆիս – գրասենյակ
  38. ֆակտոր – գործոն
  39. ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում
  40. ֆոյե – ճեմասրահ

Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե