Logo

Պուլիցերյան մրցանակի արժանացած 5 վեպեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 14.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
պուլիցեր - Պուլիցերյան մրցանակի արժանացած 5 վեպեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Պուլիցերյան մրցանակն ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից է: Այն տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի  ասպարեզներում հաջողության հասած անձանց ու կազմակերպություններին: Այս պատվավոր մրցանակը չունի տարբերանշան կամ արձանիկ. մրցանակն իրենից ներկայացնում է 10.000 $, այն հանձնվում է ամեն տարի մայիսի առաջին երկուշաբթի օրը Նյու Յորքում:
Մրցանակի հիմնադրամը ստեղծվել է 1911 թ. մահացած հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր, հրատարակիչ, լրագրող Ժոզեֆ Պուլիցերի թողած 2 000 000 $-ով, իսկ մրցանակները սկսել են հանձնվել արդեն 1917 թվականից:

Ձեզ ենք ներկայացնում Պուլիցերյան գրական մրցանակ ստացած 5 գրքեր, որոնք կան հայերեն թարգմանությամբ:

Ժամերը

Մայքլ Քանինգհեմ

Քանինգհեմի ամենահայտնի գործը «Ժամերը» (The Hours) վերնագրով վեպն է՝ տպագրված 1998 թ.: Այն 1999-ին ճանաչվել է ամերիկյան լավագույն վեպ և արժանացել Պուլիցերյան, PEN/Faulkner, GLBT Book մրցանակների նույն տարում:

Վեպը պատմում է 3 կանանց կյանքի մասին. 3 կին իրարից տարբեր և իրար նման, տարբեր ժամանակներում ապրող, իրար հետ կապ չունեցող և կապված՝ երջանկության որոնումներում խճճված լինելու իրողությամբ և իրենք իրենցից փրկություն գտնելու անկարողությամբ: 3 կին. 20-րդ դարի անգլիական գրականության ամենահայտնի գրողներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆ, 50-ականների Լոս Անջելեսում ապրող տնային տնտեսուհի Լորա Բրաուն, և ժամանակակից Նյու Յորքում ապրող լեսբուհի Կլարիսսա Վոգան: Այս 3 կանանց միավորող ամենամեծ ուժը գրականությունն է. Վուլֆը գրում է, Լորան կարդում է Վուլֆի գրածը, իսկ Կլարիսսան գրականությամբ է զբաղվում:
Այս վեպին և Քանինգհեմի գրողական ոճին առհասարակ բնորոշ է նուրբ լեզվազգացողությունը, բանաստեղծականության հասնող նկարագրականության նրբությունը, մանրուքները տեսնելու ու նկարագրելու յուրահատուկ գեղեցկությունը: Քանինգհեմը գեղեցիկ արձակի գրող է, նա լեզվապաշտ է, գեղեցիկի, նրբագեղի գովերգու:

2002 թ. անգլիացի ռեժիսոր Սթիվեն Դորդլին «Ժամերը» ֆիլմը դարձրեց՝ հոլիվուդյան 3 տաղանդավոր դերասանուհիների մասնակցությամբ՝ Նիքոլ Քիդման (Վուլֆ), Ջուլիանա Մուր (Լորա), Մերիլ Սթիփ (Կլարիսսա):

Ժամերը 01 600x865 1 - Պուլիցերյան մրցանակի արժանացած 5 վեպեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Ցասման ողկույզները

հեղինակ՝ Ջոն Ստայնբեք

Այս վեպի շնորհիվ Ջոն Ստայնբեքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հեղինակը նաև Նոբելյան մրցանակ ունի: 20-րդ դարի ամերիկյան վիպագրության լավագույն վարպետներից է Ստայնբեքը, իսկ նրա «Ցասման ողկույզները» վեպը՝ բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկը:

Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

978 9939 68 522 9B - #mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

1 2