Logo

«Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 25.05.2017Գրադարան
18119388 1410409919020744 590795418548040805 n - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

Անտիկ Հունաստանը եվրոպական ողջ մշակույթի բնօրանն է. գրականությունը, փիլիսոփայությունը, ճարտարապետությունը, թատրոնն ու արվեստի մի շարք այլ ճյուղեր այնքան զարգացած են եղել անտիկ շրջանի Հունաստանում, որ մինչ հիմա էլ մնում են անգերեզանցելի:

Իսկ ժամանակակից Հունաստա՞նն ինչ մշակույթ,  ի՞նչ գրականություն ունի: Աշխարհին առասպելներ, Իլիական, Ոդիսական, Էնեական և բազմաթիվ այլ անգերազանցելի գլուխգործոցներ տված հույները այսօր ի՞նչ գրականություն են ստեղծում:

Հայերեն անտիկ հունական գրականությունը թարգմանվել է մեր գրերի ստեղծումից ի վեր: Թարգմանվում է նաև այսօր՝ ավելի կատարելագործելով հունարենից հայերեն բառերի, դարձվածքների, ներքին ռիթմի, կառույցների փոխանցումը: Սակայն ժամանակակից հունական գրականություն մինչ օրս հայերեն թարգմանված չի եղել: Եվ պատճառն ամենևին այն չէ, որ լավ գործեր չեն ստեղծվում. հույն պոետներից 2-ը 20-րդ դարում Նորբելյան գրական մրցանակ են ստացել, դեռ շատերն էլ կան, որ արժանիորեն կարող էին:

Հույն նոբելյան մրցանակակիր պոետ Օդիսսեաս Էլիտիսի բանաստեղծությունների հայերեն ժողովածուն եկավ լրացնելու այդ բացը: Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Քամին Աստվածամոր» վերնագիրը կրող ժողովածուի շնորհանդեսը:

Երեկոյին ներկա էր բանասիրական գիտությունների դոկտոր, հին հունարենի և լատիներենի մասնագետ, Շեքսպիրի և հին հունական մի շարք ողբերգությունների թարգմանիչ Արամ Թոփչյանը: Թարգմանիչը շատ կարևոր է համարում նման գրականությունը հայ ընթերցողին հասանելի դրաձնելը: «Թարգմանությունն արված է շատ որակով և բանաստեղծական կառույցների նուրբ ու գրագետ կիրառմամբ», – նշեց Ա. Թոփչյանը:

«Էլիտիսի պոեզիան մաքուրի, անարատի, վեհի և գեղեցիկի աղոթք է. այս տեսակ գրականություն մեզ շատ է պետք այսօր», – իր խոսքում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Երեկոյին ներկա էր նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանը. «Ես մինչ օրս ծանոթ չէի այս հեղինակին: Ընթերցելով նրա բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները՝ մեծ ափսոսանք ապրեցի, որ նոր եմ ծանոթանում նման գեղեցիկ պոեզիայի: Հայերեն թարգմանությունը անչափ գեղեցիկ ու նուրբ է ստացվել: Ես հիանում եմ այն երիտասարդներով, ովքեր դրսից նոր շունչ, նոր որակ են բերում մեր լեզու, ինչը փորձել է անել թարգմանիչը»:

«Քամին Աստվածամոր» գրքի թարգմանիչը Շուշան Կարապետյանն է, ով հունարեն սովորել է Հունաստանում և Կիպրոսում: «Էլիտիսին թարգմանելը հեշտ չէր. պատկերային, նուրբ, բարդ և հարուստ բառապաշար, բառակերտումներ,  յուրահատուկ շրջուն կառույցներ, բայերից՝ ածական և գոյական, գոյականից՝ ածական և բայ կերտելու ճկունություն. Էլիտիսը բառաստեղծ, լեզվաստեղծ պոետ է: Էլ Գրեկոյի հայրենի Կրետե կղզուց է: Հունաստանի ամենայուրահատուկ բնություն, ավանդույթներ և կոլորիտ ունեցող կղզին է Կրետեն: Երբ եղա այնտեղ, հասկացա, որ հենց այստեղից կարող է ծնունդ առնել նման հոգևոր, աննյութական և միևնույն ժամանակ այսքան կյանքային ու հոգեհմա պոեզիան: Երբ կղզու վրա ես ապրում, մտածողությունդ լիովին տարբերվում է ցամաքաբնակի մտածողությունից: Դու ծովին ավելի ես կապված, բնությանն առհասարակ, դու կյանքն այլ գույներով ես տեսնում, քեզ համար աշխարհը սահման չունի, քո հորիզոնները հալվում են ծովի և երկնքի մեջ, և անհասկանալի ու անտեսանելի է՝ որտե՛ղ է ծովը սկսվում, որտե՛ղ է ավարտվում երկինքը», – մեզ հետ զրույցում նշեց թարգմանչուհին:

Շապիկի նկարն արել է Վերոնիկա Բարսեղյանը. «Նկարը ձեռքով եմ արել, ապա սկանով դարձրել ենք տպագրական կազմ»:

Ժողովածուի խմբագիրը Հայկ Համբարձումյանն է, ով գրքի համար գրած իր առաջաբանով ամբողջական պատկերացում է տվել Էլիտիսի և հույն ժամանակակից պոեզիայի մասին առհասարակ: Նա ներկաների համար ընթերցեց պոետի Նոբելյան ճառից մի հատված. «Գեղեցկությունը բաց ճանապարհ է, թերևս միակը՝ առ մեր էության անհայտ տարածքը, առ այն, ինչը գերազանցում է մեզ: Քանզի այդ է ըստ էության պոեզիան. արվեստ` առաջնորդելու և հասնելու նրան, ինչը գերազանցում է մեզ»:

 

18622421 10213056092182883 7485345960792838083 n 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

CwPqcgvWEAACMxY 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

Օդիսսեաս Էլիտիս

DSC 7030 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

DSC 7043 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

IMG 4707 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

IMG 4753 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

IMG 4797 1 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

IMG 4817 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

IMG 4863 - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18620823 1366956460061343 8584826776703820690 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18623520 1366955176728138 2380284538102911303 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18671810 1366956543394668 5025910896516914780 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18672968 1366956463394676 6975819030250444783 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18673008 1366956376728018 5218678548172712489 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18699288 1366955180061471 1323907638498257804 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18700488 1366955183394804 7506563140822426358 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

18700559 1366956193394703 2399919996556180029 o - «Քամին Աստվածամոր». գեղեցիկի աղոթք

  • 17