Logo

Քենդրիկ Լամարի և SZA-ի «All The Stars»-ը հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 13.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
kendrick lamar all the stars video 1517940404 - Քենդրիկ Լամարի և SZA-ի «All The Stars»-ը հայերեն թարգմանությամբ

Քենդրիկ Լամար, SZA «All The Stars»/ «Բոլոր աստղերը»

Սեր, արի՛ խոսենք սիրո մասին,

Սա այն ամե՞նն է, ինչի համար հույս ունեիր:

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված, 

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված: 

ԿՐԿՆԵՐԳ՝ SZA

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են:

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են:

ՏՈՒՆ 1՝ Քենդրիկ Լամար

Ասա՛ ինձ՝ ի՞նչ ես անելու ինձ հետ,

Առերեսումը նորություն չէ ինձ համար:

Դու կարող ես ատրճանակ բերել, թուր բերել, ինձ դիահերձարան տանել,

Բայց դու չես կարող ճշմարտությունն ինձնից խլել:

Գրողը տանի քեզ ու քո սպասելիքները,

Ես չեմ ուզում նույնիսկ քո շնորհավորանքները:

Քո խոսքում

Ես նկատում եմ կեղծ ինքնավստահությունդ

Ու բոլոր հաշվարկված խոստումներդ.

Ատում եմ մարդկանց, որոնք կարծում են անձեռնմխելի են:  

Մի՛ նայիր ինձ խենթի պես, ես նույնիսկ չեմ հրավիրել քեզ:

Օհ, դու կարևո՞ր ես,

Դու պատմությա բարոյախոսությո՞ւնն ես, դու գլխավոր հերո՞սն ես: 

Գրողի տարած, ես նույնիսկ չեմ հավանում քեզ:

Կողոպտիր մեկի սիրտը նվերով,

Եվ կտեսնես՝ ում հետ գործ ունես: 

Քիչ են մարդիկ, որոնց հետ շփվում եմ ես: 

Ուզում եմ ինքս պատասխանատու լինել, 

Կորևոր չէ՝ պարտվում, թե հաղթում եմ: 

Այսպես էր ասում մայրս, և սա է ճշմարտությունը: 

ԱՆՑՈՒՄ

Սեր, արի՛ խոսենք սիրո մասին,

Սա այն ամե՞նն է, ինչի համար հույս ունեիր:

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված, 

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված: 

ԿՐԿՆԵՐԳ՝ SZA

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են:

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են:

ՏՈՒՆ 2՝ SZA

Մաշկդ պատված է եսասիրությամբ, 

Խոսում ես այնպես, ասես պարտադրված ես, ասես երկրորդ ընտրությունն ես: 

Չես կառավարում, չես դադարում ինձ ցած գցել: 

Գրավիչ է, հեռու գնա: 

Գիտեմ՝ վատն ես ցանկանում, հեռու մնա: 

Եվ այս ամենը սխալ է, հեռու գնա: 

Ես ուղղակի լաց եմ լինում առանց պատճառի,

Ես ուղղակի աղոթում եմ առանց պատճառի, 

Ես ուղղակի շնորհակալ եմ կյանքիս, օրվա համար, 

Ժամերի ու շնչելուս համար: 

Ինչպե՞ս էր լավ զգալը, 

Կարող ես այպես ապրել, եթե վատ ես զգում: 

Ավելի լավ է ապրես քո կյանքում, 

Մենք առանց այդ էլ քիչ ժամանակ ունեինք:

ԱՆՑՈՒՄ

Սեր, արի՛ խոսենք սիրո մասին,

Սա այն ամե՞նն է, ինչի համար հույս ունեիր:

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված, 

Ես կանխազգացում ունեմ քեզ հետ կապված: 

ԿՐԿՆԵՐԳ՝ SZA

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են,

Բոլոր աստղերը մոտենում են:

Սա գուցե այն գիշերն է, երբ երազանքներս կհուշեն, որ

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են,

Բոլոր աստղերը մոտ են:

Ցանկի բոլոր երգերի թարգմանությունը՝ VNews 

Կարդացեք նաև՝

PSY-ի «Gangnam Style»-ը հայերեն 

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն 

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Նետտայի «Toy»-ը հայերեն

Ադելի «Hello»-ն հայերեն

Rag’n’Bone Man-ի «Human»-ը հայերեն 

Ջասթին Թիմբերլեյքի «Mirrors»-ը հայերեն 

Imagine Dragons «Demons-ի հայերեն 

Սթրոմայի «Formidable»-ն հայերեն 

Maroon 5-ի «Girls Like You»-ն հայերեն 

Սելին Դիոնի «My Heart Will Go On»-ը հայերեն

Քրիստինա Ագիլերայի «Hurt»-ը հայերեն 

BTS-ի «Spring Day»-ը հայերեն 

Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You»-ն հայերեն 

Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի «Shallow»-ն հայերեն 

The Weeknd-ի «Call Out My Name»-ը հայերեն 

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն