Logo
ՄՇԱԿՈՒՅԹ / Կինո
Հեղինակ

Մարիամ Սուքիասյան

00:00 / 18.07.2019Կինո

Քևին Սփեյսիին արդարացրել են

2602148 110317 kabc ap kevin spacey file img - Քևին Սփեյսիին արդարացրել են

Մասաչուսեթսի դատախազությունն արդարացրել է Քևին Սփեյսիին, որը մեղադրվում էր սեքսուալ ոտնձգության մեջ: Մեղադրող կողմը հեռուստահաղորդավարուհի Հիզեր Յունրուն է, որը պնդում է, որ 2016 թ. Սփեյսին բռնաբարել է նրա որդուն, սակայն նա այդպես էլ չի կարողացել որպես ապացույց ներկայացնել այն հեռախոսը, որի միջոցով Սփեյսին և տղան իբրև թե շփվել են հանցագործության գիշերը:

Նշենք, որ դատավարության ժամանակ տղայի (մեղադրող կողմ) ընտանիքը որպես ապացույց ներկայացրել էր Սփեյսիի և որդու խոսակցություններից մի քանի հատված, իսկ այսօր ընտանիքի անդամները պնդում են, որ հեռախոսը կորել է, թեպետ դերասանի դեմ հնչած մեղադրանքները հիմնվում էին հենց այս խոսակցությունների վրա: Սփեյսիի փաստաբանները նշում են, որ դերասանի և տղայի խոսակցություններից որոշ հատվածներ ամենայն հավանականությամբ մեղադրող կողմը մտածված է ջնջել, որ վարկաբեկի դերասանին, որը պնդում է, որ մեղավոր չէ: Տղայի ծնողները հեռախոսը փոխանցել էին ոստիկաններին հետաքննություն անցկացնելու նպատակով, որոնք ավելի ուշ այն հետ էին վերադարձրել, սակայն վերջիններս պնդում են, որ ոչ մի հեռախոս չեն ստացել:

Հուլիսի 8-ին հերթական նիստի ժամանակ 18-ամյա տղան հրաժարվեց վկայություն տալ: Դատավորն էլ պատասխանեց, որ Մասաչուսեթս նահանգի օրենքի համաձայն բոլոր նրանք, որոնք կանխամտածորեն ապացույցներ են ջնջում՝ պատժվում են: Ավելի ուշ Սփեյսիի իրավաբաններին հաջողվել է պարզել, որ տղայի մայրը սեփական բջջային հեռախոսից որոշ նյութեր է ջնջել:

Աղբյուր՝ cnbc.com

տես նաև՝ Քևին Սփեյսի. 12 փաստ գաղտնապահ դերասանի մասին


Լրահոս