Logo

Քրիստիան Բեյլը ցանկանում է կրկին մարմնավորել Բեթմենին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:13 / 28.06.2022Ռեժիսորներ
Քրիստիան Բեյլ-Բեթմեն

Բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը հայտարարել է, որ կկրկնի Բեթմենի դերը, եթե ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր Նոլանը լինի: Այդ մասին գրում է Variety-ն։

Հարցին, թե արդյոք իր մասնակցությամբ նոր սուպերհերոսական ֆիլմ է սպասվում, օսկարակիր դերասանը բացասական պատասխան է տվել. «Ո՛չ։ Ինձ ոչ ոք բան չի ասել այդ մասին: Ոչ ոք այս հարցը չի բարձրացրել»:

Դերասանի խոսքով՝ ինքն ու Նոլանը պայմանավորվել են միայն երեք ֆիլմ նկարահանել Բեթմենի մասին, իսկ հետո «մի կողմ քաշվել»։

«Մենք միմյանց ասացինք. «Արի չձգձգենք սա», - ռեժիսորի հետ երկխոսությունից մեջբերել է Բեյլը:

Նոլանը Բեյլի գլխավոր դերակատարմամբ նկարահանել է Բեթմենի մասին երեք ֆիլմ ՝ «Batman Begins» (2005), «The Dark Knight» (2008),  «The Dark Knight Rises» (2018)Ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում միասին հավաքել են ավելի քան 1 միլիարդ դոլար: Բեյլի հաջորդ ֆիլմը կլինի «Thor: Love and Thunder»-ը, որում դերասանը կխաղա ֆիլմի գլխավոր հակառակորդի դերը՝ աստվածների մարդասպանը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է հուլիսի 7-ին։