Logo

Radiohead-ի երգը տեղ է գտել «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմի սաունդթրեքում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:35 / 06.04.2023Երաժշտություն
null

Radiohead բրիտանական խմբի «Creep» հիթի ակուստիկ տարբերակը տեղ է գտել Ջեյմս Գանի սուպերհերոսական՝ «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմի սաունդթրեքում: Սթրիմինգային ծառայություններում հայտնվել է երգացանկը՝ բոլոր երգերով, որոնք հնչում են կինոեռերգության մեջ։

Ըստ Գանի, նոր ֆիլմը կլինի ավելի մռայլ, քան նախորդ մասերը, և Radiohead-ի կոմպոզիցիան լավ է ընդգծում ֆիլմի երանգը։

«Ֆիլմը չի սկսվում «Mr. Blue Sky»-ով (Electric Light Orchestra, ինչպես առաջին մասը): Այն չի սկսվում «Come and Get Your Love»-ով (Redbone, ինչպես երկրորդը): Այն սկսվում է Radiohead-ի «Creep»-ի ակուստիկ տարբերակով։ Եվ դա այլ երանգ է հաղորդում, երբ համեմատում ենք մյուս երկու ֆիլմերի հետ»,- Rolling Stone-ին ասել է ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Դեյվ Բատիստան, Կարեն Գիլանը, Պոմ ​​Կլեմենտիեֆը, Վին Դիզելը, Բրեդլի Կուպերը, Շոն Գանը, Չուկուդի Իվուջին, Ուիլ Փոուլթերը, Էլիզաբեթ Դեբիկին, Մարիա Բակալովան և Սիլվեստր Ստալոնեն։

Ֆիլմն ամերիկյան կինովարձույթում կհայտնվի մայիսի 5-ին, ԱՊՀ երկրներում (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ֆիլմը կթողարկվի մայիսի 4-ին։