Logo

Ռեգե-Ժան Փեյջը կարող է վերադառնալ «Բրիջերթոններ»

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:51 / 20.06.2022Կինո
null

Ռեգե-Ժան Փեյջը բանակցություններ է վարում «Բրիջերթոններ» սերիալ վերադառնալու շուրջ՝ Հասթինգսի դքսի դերում, հայտնում է The Sun-ը։

Դերասանը լքել էր հեռուստանախագիծն առաջին եթերաշրջանից հետո, որի պրեմիերան կայացել էր Netflix-ում 2020 թվականի վերջին։ Ռեգե-Ժանի հեռանալը լուրերի տեղիք էր տվել, թե դերասանը կարող է մարմնավորել հայտնի գործակալ Ջեյմս Բոնդին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Փեյջը կարող է սերիալ վերադառնալ երրորդ եթերաշրջանում, որը կկենտրոնանա գրող Պենելոպա Ֆեյթերինգթոնի անձնական կյանքի վրա, որը հայտնի է նաև լեդի Ուիսլդաուն ստեղծագործական կեղծանունով։

«Ռեգե-Ժանը միշտ բաց է եղել առաջին սեզոնից հետո շոուն թողնելու և այլ նախագծերի անցնելու իր մտադրության հետ կապված: Սակայն վերջերս նա բանակցություններ է վարել սերիալի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնապես ոչինչ դեռ հաստատված չէ»,- ասել է աղբյուրը։

Կարող եք կարդալ նաև՝ 

«Bridgerton»-ը մեր ժամանակների ամենահայտնի հեռուստասերիալներից է…իսկ ինպիսի՞ն է երկրորդ եթերաշրջանը