Logo

Ռեժիսոր Դևիդ Լինչը կինոթատրոնների դարաշրջանն ավարտված է համարում

17:08 / 25.04.2023Ռեժիսորներ
null

Ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Լինչը հարցազրույց է տվել Cahiers du Cinema ֆրանսիական հրատարակությանը, որում կինոյի դարաշրջանն ավարտված է համարել` սթրիմինգային հարթակների պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է  The Guardian-ը։

Ըստ Լինչի՝ կորոնավիրուսային համաճարակը վերջակետ դրեց կինոթատրոնների պատմությանը։ «Գեղարվեստական ​​ֆիլմերը ծանր ժամանակներ են ապրում, նրանց տեղը զբաղեցրել են հեռուստասերիալները։  Դա հիասթափեցնող է»,- ասել է նա։

Լինչը նշել է, որ հեռուստատեսությունը վատ չէ, բայց տխուր է տեսնել կինոթատրոնների հետ տեղի ունեցողը։ «Ամենադժվարը կինոթատրոններին հրաժեշտ տալն է։ Արվեստն ու սցենարային վարպետությունը տապալվեցին։ Կինոթատրոնների տերերը դրանք պահում են՝ կինոյի հանդեպ սիրուց դրդված։ Դեռ կան հերոսներ, որոնք պայքարում են դրա համար»,- ասել է նա:

Ավելի վաղ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ասել էր, որ իրեն ուրախացրել է այն փաստը, որ «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը վերակենդանացրել է հանդիսատեսի հետաքրքրությունը կինոթատրոնների նկատմամբ։

«Ես չեմ մտածում ֆիլմի մասին կինովարձույթում գումար հավաքելու տեսանկյունից։ Ես մտածում եմ դրա մասին այն ​​առումով, որ մենք կրկին վերադառնում ենք կինոթատրոններ ամբողջ աշխարհում», - ասել էր նա: