Logo

Սառա Ջեսիկա Փարքերը պատմում է, թե ինչու «Sex and the City» -ի երրորդ սփին-օֆֆն այդպես էլ չհայտնվեց

Հեղինակ
Մարինե Մելիքյան
10:26 / 03.06.2022Կինո
Սառա Ջեսիկա Փարքեր-Sex and the City

Ամերիկյան «Sex and the City» («Սեքսը մեծ քաղաքում») հայտնի հեռուստասերիալի աստղ Սառա Ջեսիկա Փարքերը հերքել է սերիալում իր գործընկերուհի Քիմ Քեթրոլի խոսքերն այն մասին, թե ինքը «մտադիր չէր» վերադառնալ սերիալի շարունակությունում Սամանթայի դերին, հայտնում է Daily Mail-ը։

Մայիսին 65-ամյա Քիմ Քեթրոլը հայտարարել էր, որ որոշել է չմասնակցել «Sex and the City 3»-ի նկարահանումներին՝ պատճառաբանելով, որ իր կերպարը բավականաչափ չի զարգանում։ Դերասանուհին նաև ասել էր, որ դերասանուհիներ Սառան, Սինթիա Նիքսոնը և Քրիստին Դևիսն «իր ընկերները չեն»։

57-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը The Hollywood Reporter-ի Awards Chatte փոդքասթի ժամանակ խոսել է իրենց ենթադրյալ թշնամանքի մասին՝ ասելով, որ ոչ թե Քիմն է մերժել ֆիլմում լինելու առաջարկը, այլ ստուդիան, քանի որ նրանք չեն կարողացել ընդունել նրա «պահանջները»:

«Ստուդիայում, երբ մենք պատրաստվում էինք նկարահանել երրորդ ֆիլմը, նա որոշ բաներ էր խնդրում, որոնք նրանք չէին կարող անել։ Մենք չնկարահանեցինք ֆիլմը, քանի որ չէինք ուզում դա անել առանց Քիմի, իսկ ստուդիան չէր պատրաստվում որևէ զիջման գնալ»,- ասել է Փարքերը։

Սառա Ջեսիկա Փարքերն ավելի վաղ հայտնել էր, որ կապ չի պահպանում Քրիս Նոթի հետ, որը շոուում մարմնավորում է իր ամուսնուն՝ պարոն Բիգին, մի քանի կանանց կողմից դերասանի հասցեին սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներից հետո։