Logo

Ի՞նչ դիտել 2022 թվականի սեպտեմբերին. ամենասպասված ֆիլմերը, սերիալներն ու դորամաները

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:30 / 31.08.2022Ռեժիսորներ
սեպտեմբեր-նախագծեր-2022

Սեպտեմբերը ֆիլմաշատ է լինելու: VNews Culture-ն առանձնացրել է ամենասպասված նախագծերի ցանկը, որոնք կօգնեն ձեզ լիցքաթափվել աշխատանքից և նոր ուսումնական տարվա եռուզեռից: 

«Պինոկիո», «Pinocchio»

Թողարկման ամսաթիվ՝ սեպտեմբերի 8

Մենք շատ երկար ենք սպասել մեր մանկության մուլտֆիլմի կինոդիտմանը։ Ֆիլմը փայտե տղայի մասին է։ Պատմությունը նույնն է, ինչ դասական տարբերակում է, բայց այն պատմվում է այլ տեսանկյունից։ Ֆիլմը լի է մոգությամբ, կախարդանքով և բարությամբ: Կտեսնենք մեր սիրելի հերոսներին՝ Jiminy Cricket-ին, Figaro կատվին: Geppetto-ի դերը խաղում է Թոմ Հենքսը:

«Ճակատագրի հեգնանքը Հոլիվուդում», «About Fate»

Թողարկման ամսաթիվ՝ 8 սեպտեմբեր

Ամանորյա ֆիլմի հոլիվուդյան ադապտացիան առաջացրել է ռուս հեռուստադիտողների բուռն արձագանքը։ Ոմանք ուրախ են տեսնել հին պատմության արդիականացված տարբերակը, իսկ մյուսները կտրականապես մերժում են նոր վերամշակումը: Այնուամենայնիվ, ֆիլմն արժանի է ուշադրության: Գոնե այն պատճառով, որ Նադիայի դերում հանդես կգա Էմմա Ռոբերթսը, Մադլեն Պետչը կխաղա Գալյայի դերը, իսկ Լենինգրադի ու Մոսկվայի փոխարեն հեռուստադիտողը կտեսնի ձյունածածկ Բոստոնը:

«Շիկահերը», «Blonde»

Թողարկման ամսաթիվ՝ սեպտեմբերի 23

Սեպտեմբերին բավականին շատ ֆիլմեր կլինեն 1950-ականների մասին: Ֆիլմը գեղեցկության էտալոն Մերլին Մոնրոյի իրական կյանքի մասին է։ Սենսացիոն նախագիծը կբացահայտի Նորմա Ջինի (սեքս-խորհրդանիշի իրական անունը) բոլոր գաղտնիքները և կցուցադրի ամբողջ շքեղությունն ու գլամուրը նոր տեսանկյունից: Ֆիլմի մի մասը նկարահանված է նուար ոճով, հետևաբար 50-ականների մթնոլորտը երաշխավորված է։

«Մատանիների տիրակալը․ իշխանության մատանիներ», «The Lord of the Rings: The Rings of Power»

Թողարկման ամսաթիվ՝ սեպտեմբերի 2

Թոլքինի կախարդական աշխարհի երկրպագուները ուրախ են, քանի որ կտեսնեն երկար սպասված նոր պատմությունը Միջին երկրի մասին։ Սերիալը բաղկացած է 8 դրվագից, որոնք թողարկվելու են շաբաթական կտրվածքով։ «Իշխանության մատանիները» նախագիծը «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ»-ի նախաբանն է և պատմում է հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Սերիալում կհայտնվեն նաև նոր հերոսներ՝ Էլրոնդը, Գալադրիելը, Իսիլդուրը և այլք։ Նրանց կմարմնավորեն այլ դերասաններ, քանի որ երկրորդ դարաշրջանում այս կերպարները շատ երիտասարդ էին։

«Փոքրիկ կանայք», «Little women»

Թողարկման ամսաթիվ՝ սեպտեմբերի 3

Լուիզա Մեյ Օլքոթի՝ արդեն դասական դարձած ֆիլմի երկրպագուներին դուր կգա այս դորաման, քանի որ այն համանուն հայտնի վեպի ադապտացիա է։ Սակայն չորս քույրերի փոխարեն կլինեն երեքը։ Պատմության համաձայն՝ աղջիկները մեծացել են աղքատ ընտանիքում, նրանցից յուրաքանչյուրը փորձում է գտնել իր տեղը կյանքում։ Հերոսուհիներն անում են ամեն բան իրենց տունը պաշտպանելու նպատակով, երբ բախվում են երկրի ամենահզոր և հարուստ ընտանիքի հետ և ընկնում մեծ խառնաշփոթի մեջ: Սերիալում նկարահանվելու են Նամ Ջի Հյուն, Քիմ Գո Յունը և «Squid Game»-ից հայտնի Վի Հա Ջունը: