Logo

«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 546 միլիոն դոլար

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:15 / 21.11.2022Ռեժիսորներ
Սև հովազ-ընդմիշտ Վականդա

Ռայան Քուգլերի «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմը, որը Marvel-ի կինոտիեզերքի 30-րդ ֆիլմն է, երկրորդ շաբաթավերջին համաշխարհային կինովարձույթում վաստակել է ավելի քան 546 միլիոն դոլար․ 288 միլիոնը ստացվել է Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանում, ևս 258 միլիոնը՝ համաշխարհային շուկայում, հայտնում է Collider-ը։

Ֆիլմն արդեն հասել է այս տարվա յոթերորդ ամենաբարձր եկամուտն ունեցող կինոժապավենի կարգավիճակին։

Ակնկալվում է, որ այն կգերազանցի Marvel-ի 2022 թվականի մյուս թողարկումները՝ «Doctor Strange in the Multiverse of Madness» (955 միլիոն դոլար) և «Thor: Love and Thunder» (760 մլն դոլար): Այնուամենայնիվ, դեռևս դժվար է կանխատեսել, թե արդյոք ֆիլմը կկարողանա՞ մոտենալ առաջին «Սև հովազ»-ի հաջողությանը, որը վաստակել էր 1,3 միլիարդ դոլար՝ արժանացնելով Marvel-ին «Օսկարի» առաջին անվանակարգին «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:

Հիշեցնենք, որ ֆիլմի սաունդթրեքը գրել է երգչուհի Ռիհանան։