Logo

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.06.2020Հեղինակներ
s l1600 - Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!

 

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ հարցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կա՛մ միասին, կա՛մ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…

ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի…

Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ ողջ-ողջ: Միևնույն է, ինձ համար բերկրանք է… »։

Լսո՞ւմ ես…
Ձայնում եմ քեզ.
Սիրելիս, հարազա՜տս, իմ Մեծ սեր:
Իմ ուրախություն և իմ ցավ:
Ամեն րոպեի իմ հիշողություն:
Էություն իմ և իմ գոյություն:
Իմ կին և դստրիկ իմ:
Իմ բարեկամ և իմ թշնամի:
Լսո՞ւմ ես ինձ:
Այս համատարած ցավի մեջ ես ամեն դեպքում երջանիկ եմ, որովհետև սիրել եմ և սիրելու եմ քեզ: Թող անցնեն տարիները, կփակեմ աչքերս, ծերունական աչքերս և կտեսնեմ քեզ այնպիսին, ինչպես տեսա առաջին անգամ: ՈՒ ես ինձ երջանիկ կզգամ այդ կենդանի երազատեսությունից: Եվ կհասկանամ, որ նույնպես ապրել եմ, քանի որ սիրել եմ և սիրել եմ այնպիսինին, որը չի սպանել իմ սերը հիասթափությամբ..Հիմա ես արտասվում եմ: Եվ այդ լացը բերկրալի է, սրբազան թախծի ու տառապալի կարոտի լաց միաժամանակ: ՈՒ ես չեմ ամաչում այն բանի համար, որ լալիս եմ:
Սուլա ջան, բալիկս, ինչ քնքշանքով կշոյեի քեզ, եթե քո թանկագին գլուխը մոտիկ լիներ: Կսիրեի հիմա միայն մատներով՝առանց բառերի, առանց գրկախառնության, առանց համբույրների: Պարզապես կշոյեի իմ թռչնակին, իմ աղջնակին….»:

28.11.1960թ.
Չանախչի.

ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

« 19.1.1959Թ.

Երևան

…Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ օտար լեզվում: Մի բան է միայն պարզ. ես սիրում եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար, այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն…
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը (այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել:
Ներիր այս թոթովախոսության համար: Ինձ համար հիմա կրկնակի ծանր է: Մխիթարիր ու օգնիր հեռվից:
Ես նրանցից եմ, ովքեր պարտքի տակ չեն մնում: Սիրում եմ քեզ, և այս բառերն ամենաճիշտը, միակն են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհզնգստացածին, հոգնածին, կիսահիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը:
Պ.»:
    *  *  *

“Աղաչում եմ, մի եղիր այդպես հարազատ: Եղիր ընդամենը կին, ու ես կկարողանամ մոռանալ քեզ: Եղիր մարդ, ու ես այդքան չեմ կարոտի քեզ…
Անձրևը դադարեց:
Իսկ դու ինչու՞ ես շարունակվում:
Չեմ ու-զու-մ: Հասկանո՞ւմ ես:
Լսո՞ւմ ես: Չեմ ու-զու-մ:
Էլ չեմ կարող…

Միշտ քո Ծուռ:

Հ.Գ

Լաց լինել եմ ուզում: Կհարբեմ… ”

Պ.Սևակ
20.04.1960  Երևան

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ արցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:
Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…
Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:
Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…
  *  *  *
«23.6.1959թ.
Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից։
…Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, ուրիշը շատ բան կանի քեզ համար, իսկ ապրել պետք է… Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…
Եվ կսովորես անցնել… Իսկ դու չե՞ս նկատել, թե որ ոտքից ես սկսում քայլել, աջի՞ց։ Բայց ախր նա առանց այդ էլ ուժեղ ճկվում է։ Ճանապարհը սկսիր ձախից, սիրտն ավելի ճիշտ կուղեկցի…
Ախ, ուր չի տանի սիրտը…
Սուլամիթա»։

Սուլամիթա Ֆրիդբերգի նամակը Սևակին

«Ղողանջ Հիշատակի» գրքից

Թանկագին իմ Սատանի Ճուտ

Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն … Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է … Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես …

Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն … Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը …

Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ …

Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը … միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով …

Շատ ցավալի է … Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի … Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց … Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի …

Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:

Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր … կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» … Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ժանապարհներով դեպի ինձ:

Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի … Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիթներ … Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս … Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:

Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:
Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:
Քո՝ Ս
Դեկտեմբեր 20, 1962

Պ. Սևակի նամակը Սուլամիթային

Երևանից:

Հարազատս, պարզապես լաց լինել եմ ուզում, որ վաղը չեմ լսելու քո ձայնը,-անսպասելի գնում եմ Թբիլիսի: Այնտեղից կզանգահարեմ: Շատ տխուր է, բայց և երջանիկ, որ դու կաս աշխարհում: Շնորհավորում եմ տարելիցը, իմ միակ Սուլա: Թող այն տոն լինի ողջ կյանքի համար:
Բանաստեղծի մեծ սերը` Սուլան, ներկայումս ապրում է Իսրայելում և ասում են, երբ հանկարծ որևէ մեկը անզգուշաբար նրան հարցնում է այդ մեծ սիրավեպի մասին նա պատասխանում է. <Այդ աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, ով երբևէ ճանաչել է նրանց երկուսին` Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները>:
Դու իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը` ճակատագրով: