Logo

Հայաստանում սպասվում են Շակիրայի, Ջեյ Լոյի և Էնրիկե Իգլեսիասի համերգները

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 17.06.2022Համերգ
null

«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեկնաբանել է աշխարհահռչակ աստղերի հնարավոր ժամանումը Հայաստան։

«ՌուսԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ բանակցություններ են տարվում սիրված երգիչներ Շակիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Էնրիկե Իգլեսիասի՝ Հայաստանում համերգներ ունենալու շուրջ։

Նրա խոսքով, կազմակերպիչները շուտով կանցնեն պայմանագրերի կնքման փուլին։

«Այս պահին մենք ավելի շատ կենտրոնացած ենք ռեփեր 50 Cent-ի, ֆրանսիացի երգչուհի Զազի և բրիտանական Led Zeppelin խմբի Հայաստան գալու վրա, այս և այլ կատարողներ Հայաստան են գալու «Հայա» փառատոնի շրջանակում» - հավելել է Սոնա Հովհաննիսյանը:

Փառատոնի հիմնադրի խոսքով՝  բանակցություններ են տարվում հաջորդ տարվա հոկտեմբերին Շակիրայի և այս տարվա աշնանը Ջենիֆեր Լոպեսի ու Էնրիկե Իգլեսիասի հյուրախաղերի շուրջ։