Logo

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.04.2020Կինո
հինգսերիալ - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Հաշվի առնելով «La casa de papel»-ից հետո հայերի մեջ առաջացած հետաքրքրությունը կրիմինալ պատմությունների հանդեպ, մենք հավաքագրել ենք հինգ սերիալ, որոնք անհավանական լարված սյուժե ունեն, պատմում են կրիմինալի ու օրինապահների հավերժական պայքարի մասին, և տեղ-տեղ լցոնված են սիրային ու դրամատիկ տեսարաններով։

Breaking Bad

բրբեդ - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Հեռուստասերիալը պատմում է քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթի մասին, վերջինս 50 տարին բոլորելուն պես տեղեկանում է, որ տառապում է թոքերի քաղցկեղով, և գիտակցելով, որ ապրելու քիչ ժամանակ ունի, որոշում է ընտանիքին իր մահվանից հետո նյութապես ապահովելու համար զբաղվել մեթամֆետամինի արտադրությամբ։ Օգտագործելով քիմիայի ոլորտում ունեցած գիտելիքները՝ Ուայթը սկսում է համագործակցել իր նախկին աշակերտ Ջեսսի Փինքմանի հետ և ձեռնամուխ է լինում բյուրեղացված մեթամֆետամինի արտադրությանն ու վաճառքին։ Ուայթի՝ անօրինական աշխարհ մուտք գործելու որոշումը պայմանավորված նաև որդու հաշմանդամությամբ և կնոջ՝ չպլանավորված հղիությամբ։ Անօրինական գործունեության ընթացքում նա ստպված է լինում պայքարել թե’ ոլորտի հսկաների, թե’ օրինապահ մարմինների դեմ, բախվում է ընտանեկան ու միջանձնային բազմաթիվ խնդիրների։

Սերիալը համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը, այն ստացել է կուլտային ֆիլմի որակավորում։ Վերջին էպիզոդի հեռարձակման ժամանակ հեռուստասերիալը տեղ է գտել ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված կաբելային հեռուստաշոուների շարքում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ 16 «Պրայմթայմ Էմմի» մրցանակի, 8 «Սեթլայթ» մրցանակի, 2 «Ոսկե գլոբուս»-ի և այլն։

2013 թվականին հեռուստասերիալը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենաբարձր գնահատականի արժանացած շոու։

Sherlock

tild3538 6265 4662 a263 616433383832  001 l 960x540 - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործության մոտիվներով է նկարահանվել։ Հեղինակը դեմքերն ու դեպքերը տեղափոխել է մեր ժամանակներ ու ստացել անհավանական լարված սերիալ իդեալական խուզարկուի մասին։

Խուզարկու Շերլոկ Հոլմսը ընկերոջ միջոցով ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն ու Վաթսոնը կիսում են նույն բնակարանը։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ մի տարեց կնոջ՝ Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները։

Հեռուստանովելի հեղինակներն են Մարկ Գեթիսը և Սթիվեն Մոֆֆատը, վերջիններս հայտնի են «Դոկտոր Ով» և «Ջեքիլ» հեռուստանովելներով, իսկ Շերլոք Հոլմսի և դոկտոր Ջոն Վաթսոնի դերերը կատարում են Բենեդիկտ Քամբերբեչը և Մարտին Ֆրիմենը։ Սերիալի գործողությունները զարգանում են հիմնականում Լոնդոնում և Քարդիֆում։ Երեք եթերաշրջանների արդյունքներով հեռուստանովելը ստացել է դրական արձագանքներ, և ներկայացվել է մի քանի մրցանակների։ 2011 թվականին «Շերլոկը» դարձավ հեռուստատեսային «BAFTA »մրցանակակիր՝ «Լավագույն դրամատիկական հեռուստանովել» անվանակարգում։

Boardwalk Empire

սերիալ 1 - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Սերիալի հեղինակը, պրոդյուսերն ու գլխավոր սցենարիստը «Սոպրանոների» սցենարի համար Emmy մրցանակի արժանացած Թերենս Վինթերն է, իսկ առաջին մասի ռեժիսորը՝ լեգենդար Մարտին Սկորսեզեն: 1920-ականներ, «Չոր օրենքի» ժամանակաշրջան, Ատլանտիկ Սիթի՝ հաճույքների և անբարոյականության քաղաք: Ենոքսը շատ կարևոր մարդ է քաղաքում , վերջինս փորձելով օգտվել հեղափոխական վիճակներից՝ ուզում է ավելի հարստանալ: Սակայն Ենոքսը միակը չէ, ով զգում է ժամանակի զարկերակն ու օգտվում «Չոր օրենքից» և խառը քաղաքական վիճակներից: Քրեական պատմություններ, հետաքննություններ, սեր, կանայք. մի խոսքով լարված սերիալ, որը կրիմինալի սիրահարներին անտարբեր չի թողնի։

Fargo

ֆարգո 960x539 - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

2006 թվականի հունվարին Լորնի Մալվո անունով մի  սոցիոպատ ժամանում է Մինեսոտայի Բեմիդջի քաղաք: Հիվանդանոցում նա հանդիպում է Լեսթեր Նիգարդին: Այս հանդիպումը սկիզբ է դրվում այն բոլոր անհավանական իրադարձություններին, որոնք հետագայում տեղի են ունենում։ Քաղաքում թափ է առնում սպանությունների մեծ ալիք, դե իսկ տեղի ոստիկաններն ու դետեկտիվները փորձում են գլուխ հանել դրանցից։

Սերիալը էկրաններին է հայտնվել 2014 թվականին: Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր սերիայի սկզբում խոսվում է այն մասին, որ բոլոր իրադարձությունների հիմքում իրական պատմություններ են և դրանք տեղի են ունեցել Մինեսոտա նահանգում: Սակայն ֆիլմի պրոդյուսերներ և սցենարիստներ Կոեն Եղբայրները խոստովանել են, որ իրականում բոլոր դեպքերը հորինված են: 1995 թ. «Ֆարգո» ֆիլմը հաղթել է Օսկարի երկու անվանակարգերում. «Լավագույն դերասանուհի»  անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը,  իսկ մյուս Օսկարին ֆիլմն արժանացել է «Լավագույն սցենարի» համար:

Evil Genius

սերիաալ - Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

2003 թվականի օգոստոսի 28-ին անհայտ տղամարդը մտնում է  Փենսիլվանիա Էրի քաղաքի բանկը: Նրա պարանոցի վրա նկատվում է  ինչ-որ  սարք: «Նրանք ինձ կպայթեցնեն,  եթե դուք ինձ փող չտաք», – հանգիստ ասում է  տղամարդը: Գանձապահները նրան տալիս են առկա 8000 ԱՄՆ դոլարը (նա պահանջում էր 250,000), և պատանդ-գողը դուրս է գալիս շենքից: Ոստիկաններն ձեռբակալում  են նրան ավելի ուշ և պարզում են, որ նրա անունը Բրայան Ուելս է, աշխատում է պիցայի առաքիչ, իսկ  պարանոցի վրայից կախված սարքը իսկական ռումբ է, որն էլ  պայթում է հենց ոստիկանության դիմաց: Պատմության շարունակությունը խոստանում է հետաքրքիր ու լարված լինել։