Logo

«Սպիտակ բանաստեղծություն». օրվա տերմինը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.03.2021Գրադարան
Սպիտակ բանաստեղծությունն - «Սպիտակ բանաստեղծություն». օրվա տերմինը

Ի՞նչ է սպիտակ բանաստեղծությունը

Սպիտակ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Միևնույն ժամանակ, սպիտակ բանաստեղծությունը ունի որոշակի ձայնային կառուցվածք, այսինքն ՝ այն ունի հստակ չափ:

Պատմությունը վկայում է…

Առհասարակ, պոեզիայում հանգը հայտնվել է միայն V դարում: Այն առաջին անգամ օգտագործվել է հռոմեացի քահանա Սեդուլիուսի բանաստեղծություններում:: Հետագայում՝ X-XII  դարերում այս տեխնիկան լայն տարածում է գտել աշուղական բանաստեղծների շրջանում: V դարից ավելի վաղ գրված գործերը, ինչպիսիք են ժողովրդական վիպերգությունները, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործությունները, կամ, օրինակ՝ Հոմերոսի «Իլիական»-ը չեն հանգավորվել, սակայն դրանք չի կարելի կոչել «սպիտակ բանաստեղծություններ», քանզի այս տերմինը կիրառելի է միայն այն պարագայում, երբ հեղինակը նպատակադրված է հրաժարվում հանգավորումից…

Իր ժամանակակից իմաստով սպիտակ պոեզիան հայտնվեց միասյն XVI դարում: Այն սիրված ու կիրառելի տեխնիկա էր հատկապես անգլիացի բանաստեղծների շրջանում: Հենրի Հովարդը առաջիններից մեկն էր, որ դիտավորյալ հրաժարվեց հանգավորությունից ՝ Վիրգիլի «Էնեական» պոեմի թարգմանության մեջ: Նրան հետևեցին Քրիստոֆեր Մարլոուն ու Ուիլյամ Շեքսպիրը:

(Շեքսպիրն, իսկապես, նորարար էր. հիշու՞մ եք մեր նախորդ հոդվածը՝ չորրորդ պատի մասին, որի առաջին «կոտրողներից» էր կրկին Շեքսպիրը… նյութը կարող եք կարդալ՝ այստեղ):

Օրինակներ…

Ռուս գրականության մեջ կարելի է հանդիպել սպիտակ բանաստեղծությունների՝ Պուշկինի, Ախմատովայի, Բլոկի ու Պաստեռնակի գործերում: Մեր դասականների շրջանակներում սպիտակ ոտանավորների օրինակներ ունեն Չարենցը, Սևակը, Դավթյանը և ուրիշներ։ Այսօր՝ ժամանակակից գրականության շրջանակներում այս տեխնիկան մեծ տարածում ունի:

«Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ։
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես»…

Պարույր Սևակ