Logo

«Նա լավ տղա է»․ Սքարլեթ Յոհանսոնը պատմել է Ռայան Ռեյնոլդսի հետ ամուսնության մասին

18:03 / 21.04.2023Աստղեր
null

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը հյուրընկալվել է Գվինեթ Փելթրոուի փոդքասթում, որի ժամանակ պատմել է Ռայան Ռեյնոլդսի հետ ամուսնության մասին։

«Դու երկու անգա՞մ ես ամուսնացած եղել», - հարցրել է նրան Գվինեթ Փելթրոուն:

«Երեք»,- ուղղել է Յոհանսոնը:

«Ահ, ճիշտ է, ես մոռացել էի, որ դու ամուսնացած ես եղել Ռայան Ռեյնոլդսի հետ»,- հավելել է Փելթրոուն։

Դրանից հետո Յոհանսոնը խոսել է «Դեդփուլի» աստղի մասին. «Մենք ամուսնացած ենք եղել շատ կարճ ժամանակ։ Նա լավ տղա է»:

Հիշեցնենք, որ Սքարլեթ Յոհանսոնն ու Ռայան Ռեյնոլդսն ամուսնացել են 2008 թվականին։ Սակայն արդեն 2011 թվականին զույգը բաժանվել է։

«Երբ առաջին անգամ ամուսնացա, 23 տարեկան էի։ Ես դեռ հասունացած չէի։ Ինձ թվում էր, թե պատրաստ եմ ընտանիք կազմելու, բայց իրականում ես պարզապես ռոմանտիզացրել էի իմ զուգընկերոջը։ Ավաղ, պարզվեց, որ նա իմ հոգու ընկերը չէ, և մենք բաժանվեցինք։ Դժվա՞ր է ընդունել անհաջողությունը: Իհարկե։ Բայց միասին լինելն էլ, երբ սեր չկա, անիմաստ է»,- խոստովանել է դերասանուհին Vanity Fair-ին տված հարցազրույցում 2019 թվականին։

2014 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ, նրանց հարաբերությունները տևել են երեք տարի։ Նրանք ունեն դուստր՝ 8-ամյա Ռոուզը։ 2020 թվականին Սքարլեթն ամուսնացավ կատակերգու Քոլին Ժոստի հետ։ Իսկ 2021 թվականին նա երկրորդ անգամ մայր դարձավ։