Logo

«Stranger Things» սերիալի հիման վրա ներկայացում կբեմադրվի

18:07 / 02.03.2023Կինո
Stranger Things-2023

Լոնդոնի Phoenix Theatre-ի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի հիման վրա ներկայացում կբեմադրվի։

«Stranger Things: The First Shadow» ներկայացման սյուժեի կենտրոնում չարագործ Վեկնան է, որը դարձել է սերիալի չորրորդ սեզոնի գլխավոր անտագոնիստը: Իրադարձությունները կծավալվեն 1959 թվականին, հանդիսատեսը կտեսնի Հենրի Քրիլի երիտասարդության պատմությունը, որը հետագայում վերածվում է հրեշի։

«Երիտասարդ Ջիմ Հոփերի մեքենան չի գործարկվում, Բոբ Նյուբիի քույրը լուրջ չի վերաբերվում նրա ռադիոհաղորդմանը, իսկ Ջոյս Մալդոնադոն պարզապես ցանկանում է ավարտել դպրոցը և հեռանալ Հոուքինս քաղաքից: Երբ գալիս է նոր ուսանող Հենրի Քրիլը, նրա ընտանիքը հայտնաբերում է, որ ամեն ինչ զրոյից սկսելն այնքան էլ հեշտ չէ, և անցյալի ստվերները շատ հեռուն են ձգվում»,- ասվում է պիեսի նկարագրության մեջ։

Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռևս չի հաղորդվում։