Logo

«The Bridgertons»-ն այլևս առաջատար չէ. «Stranger Things»-ի չորրորդ սեզոնը գերազանցել է Netflix-ի դիտումների ռեկորդը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 02.06.2022Կինո
Stranger Things

«Stranger Things» («Տարօրինակ դեպքեր») ամերիկյան գերբնական սարսափ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը ռեկորդ է սահմանել Netflix-ում։ Ամբողջ աշխարհում սերիալը դիտել են 286.7 միլիոն ժամ։ Այն նույնիսկ գերազանցել է «The Bridgertons»-ի («Բրիջերթոններ») երկրորդ եթերաշրջանին, որն առաջին հանգստյան օրերին դիտել են 193 միլիոն ժամ: 

«The Bridgertons»-ը Netflix-ի ամենաշատ դիտվող անգլալեզու սերիալն է. սերիալի պրեմիերային հաջորդող առաջին 28 օրվա ընթացքում այն դիտվել է ավելի քան 656 միլիոն ժամ ամբողջ աշխարհում: Իսկ այ «Stranger Things»-ի չորրորդ սեզոնը գրեթե 44%-ով մոտ է այդ ցուցանիշին ընդամենը 3 օրում։

Հուլիսի 1-ին կթողարկվի ևս երկու եզրափակիչ սերիա, որոնց տևողությունն ընդհանուր 4 ժամ է։

Հոսքային ծառայության ամենահայտնի ոչ անգլալեզու նախագիծը «The Squid Game»-ն է (1.65 միլիարդ դիտում ժամ՝ առաջին 28 օրվա ընթացքում):

Արդյո՞ք այս նախագիծը կկարողանա գերազանցել Netflix-ի առկա ռեկորդը: