Logo

Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 14.05.2021Ռեժիսորներ
newFile 3 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

The New York Times-ը խնդրել է հոլիվուդյան հայտնի ռեժիսորներին թվարկել իրենց սիրած ֆիլմերը, որոնք ստեղծվել են վերջին տասնյոթ տարիների ընթացքում:
Ներկայացնում ենք ամերիկյան հայտնի ռեժիսոր Սոֆիա Կոպոլայի սիրելի 10 ֆիլմերը:

1.  Ֆորս-մաժոր / Force Majeure,  (2014)

1 7 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Հանգստյան օրերին երիտասարդ ընտանիքը Ալպերում՝ ընթրիքի ժամանակ երեխաների հետ տեսնում է, թե ինչպես է իրենց վրա ձնահոսք իջնում: Դեպքը լուրջ փոփոխությունների է ենթարկում ընտանիքի կյանքը, ոչ թե այն պատճառով, որ նրանք տուժում են ձնահոսքից, այլ այն, որ ընտանիքի հայրն այդ լարված պահին պարզապես փախչում է….

Ֆիլմի հիմքում ընկած է հոգեբան Ռուբեն Էստլունդի ուսումնասիրությունը ամուսնալուծությունների և դրանց պատճառների մասին:

2. Սպիտակ ժապավեն / Das weiße Band – Eine deutsche Kindergeschichte, 2009

2 7 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Գերմանիա, 1913 թվական։ Միանգամայն բարեկեցիկ գերմանական գյուղակում արտաքուստ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր։ Բայց մի անգամ այդ «արջի անկյունում» սկսում են տեղի ունենալ չարագործություններ, հանելուկային իրադարձություններ, ինչպես օրինակ բռնություն՝ գործադրված մտավոր հետամնաց երեխայի վրա։ Կասկածներն ընկնում են երեխաների վրա, որոնք մեծանում էին տեղի քահանայի խիստ դաստիարակության տակ և որոնք դեռ փոքր հասակից կրում էին սպիտակ ժապավենից պատրաստված թևկապներ՝ «որպես մաքրության ու անմեղության խորհրդանիշեր, որի արդյունքում նրանց հոգում՝ որպես բողոքի նշան, ծնվում է սուտը, չարիքը, ձգտումը դեպի բռնություն»:

Երիտասարդ գյուղական ուսուցիչը փորձում է հասկանալ կատարվածը, բայց գյուղի գրեթե բոլոր բնակիչների հետևում ինչ-որ գաղտնի, մութ բան կա, և ոչ ոք չի ուզում, որ դրանք ջրի երես դուրս գան։ Գրեթե յուրաքանչյուր հերոս երկու կողմ ունի. մեկը արտաքին, սովորական ու «պարկեշտ», իսկ մյուսը՝ ներքին, ինչ-որ գաղտնիքով կամ ոչ բարեվայելուչ արարքով ծանրացած։

 

3. Վայրենիները / The Savages, (2007)

3 4 960x540 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Եղբայր և քույր, Ջոն և Ուենդի Սևիջները մեծացել են՝ երազելով հնարավորինս շուտ ազատվել իրենց հոր՝ Լեննի Սևիջի վիրավորանքներից և կոպտություններից: Բայց ահա, շատ տարիներ անց, երբ նրանք արդեն ապրում են իրենց ինքնուրույն կյանքով, հանկարծ մահանում է իրենց հոր ընկերուհին և պարզվում է, որ նա չի կարող ինքնուրույր ապրել և հոգ տանել իր մասին, քանի որ տառապում է թուլամտությամբ։ Ազգակցական կապը պարտավորեցնում է նրանց օգնել հորը, բայց առաջին հերթին նրանք պետք է համաձայնության գան իրենք իրենց հետ՝ փորձելով սպանել ներսի դևերին, որոնց իրենց մեջ մեծացրել է հայրը:

 

4. Գլուխը պատին / Gegen die Wand, (2003)

4 2 960x540 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Սիբելը Համբուրգում մեծացած թուրքուհի է։ Նա սիրում է կյանքը, և շատ ազատատամիտ է՝ բարեպաշտ մուսուլմանի ճակատագրի հետ համակերպվելու համար: Ընտանիքից ազատվելու միակ ճանապարը ստիպված կերպով որևէ հարենակցի հետ ամուսնանալն է։ Աղջիկը ընտրում է Կախիտան:

 

5. Իդա / Ida, (2013)

5 5 960x720 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

1960-ականներ։ Լեհաստան։ Աննան՝ երիտասարդ միանձնուհին, մինչ երդում տալը՝ մայրապետի խորհրդով հյուր է գնում Վանդա հորաքրոջ՝ ստալինյան ժամանակաշրջանի նախկին դատախազին և դատավորին (կերպարի նախատիպը՝ Ելենա Վոլինսկայա, որի հետ Պավել Պավլիկովսկին ծանոթացել էր Օքսֆորդում)։ Վանդան տեղեկացնում է, որ Աննայի իսկական անունը Իդա Լեբենշտեյն է, և որ նրա հրեա ծնողները սպանվել են պատերազմի ընթացքում։ Իդան որոշում է գտնել նրանց գերեզմանները։ Վանդայի հետ միասին նրանք մեկնում են ճանապարհորդության, որը լույս կսփռի նրանց անցյալի վրա և կորոշի նրանց ապագան։

1 2