Logo

Տարվա լավագույն դերասանուհի՝ Արաքսյա Մելիքյան

Հեղինակ
Ժենի Քոչարյան
23:06 / 27.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար: Ներկայացումը կյանքի ամենադաժան փուլով անցնող ամուսնական զույգի պատմություն է: Զույգն անցնում է հոգեբանական ծանր ապրումների պատճառով առևտրի վերածած հարաբերությունների միջով. նրանք իրենց վեց տարեկան երեխայի կորստից հետո փորձում են փրկօղակ գտնել ապրելու համար։

Նշենք, որ Արաքսյան 2005 թ-ից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռուզան «Ռուզան», Սաթենիկ «Մեր բաժին ուրախությունը», Գռուշա «Կովկասի կավճե շրջան», Մարգարիտ «Պատվի համար», Մարտիրիո «Բեռնարդա Ալբայի աղջիկները», Բամբասող կին «Ես մի ծառ եմ ծիրանի», Սոնա «Իմ ծաղկած դեղձենի», Օվսաննա «Մուսա լեռան 40 օրը», Ջոան «Դեպք Մետրոյում», Վհուկ «Մակբեթ», Գեղուհի «Եղեգնուհի», Հաղորդավար «Մեծապատիվ մուրացկաններ», Թագուհի «Սառցե սիրտ», Իսմիլ Խաթուն «Սասնա ծռեր», Մարֆա «Հարսնացու հյուսիսից», Նեոֆիլա «Դեկամերոն», Ռոզի «Իշամեղու», Բարի փերի «Մոխրոտը»: