Logo

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 18.11.2020Համերգ
asderf - Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

15 տարին ռոքնռոլի մեջ երկար ժամանակ է:

Այսքան ժամանակ է անցել, ինչ System Of A Down- ը վերջին անգամ թողարկել է նոր երաժշտություն, չնայած որ Գրեմմի մրցանակակիր հայ-ամերիկյան քառյակը շարունակում էր գլխավորել փառատոններն ամբողջ աշխարհում

Երկու նոր երգերը ՝ Protect The Land-ը և Genusidal Humanoidz-ը, երբեք չէին միավորվի SOAD դրոշի ներքո, եթե չլիներ սեպտեմբերի 27-ին բռնկված Արցախ-Ադրբեջան հակամարտությունը 

 Խմբին հաջողվել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն հայթայթել «Հայաստան» հիմնադրամի համար։

                                 Տարոն Մալաքյանը Guitar World կայքին տված հարցազրույցում ասել է.

 «Ես բոլոր մանրամասները չունեմ, բայց մեր երկիրը մի տեսակ ստիպված եղավ ինչ-որ համաձայնության գալ, որի պատճառով հողեր զիջեցինք», – ասում է SOAD-ի հիմնադիր կիթառահարը: Հիմա այնքան վատ իրավիճակ է. Կան 100,000-ից 150,000 փախստականներ: Վերջին մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ էլ ավելի է վատացել։

«Մենք փորձել ենք բարձրացնել իրազեկվածությունը, քանի որ այս պահին աշխարհում տեղի է ունենում մարդկային աղետ, և մարդիկ ուշադրություն չեն դարձնում: Ոմանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը: Մենք մեծ բախտ ենք ունեցել ստեղծել մի խմբում, որը կարող է այս կերպ հաղորդագրություն տարածել մեր ժողովրդի համար: Վստահ չեմ, թե որքանով ենք օգնել իրավիճակին, բայց կան շատ մարդիկ, ովքեր այժմ գիտեն, թե ինչ է տեղի ունենում:

                              Տարոն Մալաքայանը պատմում է , թե ինչպես որոշեցին  միավորվել։

«Ջոն Դոլմայանը խմբին հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ մենք պետք է ինչ-որ բան անենք իրազեկվածության բարձրացման համար: Ես ունեի մի երգ, որը արդեն ձայնագրել էի և պատրաստ էի թողարկել իմ ալբոմում։ Բայց այն այնքան հարմար էր իրավիճակի համար, որ ներկայացրի խմբին:

Երգը ես գրել էի իմ նախնիների համար, մեկ ու կես տարի առաջ, բայց այն այնքան բնորոշ էր այս իրավիճակին։ Դե, վերջին 20 կամ 30 տարվա ընթացքում միշտ էլ ինչ-որ բախումներ եղել են, բայց ոչ այսպես:  Երգն ուղարկեցի Սերժ Թանկյանին և սկսեցինք ձայնագրման աշխատանքները։

 

          Կայքի հարցին, թե արդյոք շանսեր կա՞ն SOAD-ի հետ նոր երգով հանդես գալու, Տարոնը պատասխանում է.

«Ես երբեք չեմ ասում երբեք: Մենք նույնիսկ չէինք էլ մտածում, որ նոր երգ կունենանք միասին, հատկապես, որ այս երգը ես պատրաստվում էի թողարկել Scars On Broadway խմբի հետ միասին: Բայց պատերազմի պատճառով մենք մի կողմ թողեցին մեր տարաձայնությունները։ Պետք է ասեմ, որ մեր տարաձայնությունները միայն խմբի ներսում են: Խմբից դուրս մենք իրար հետ լեզու ենք գտնում։

SOAD- ում միմյանց հանդեպ ատելություն չկա: Մենք նման ենք ընտանիքի:

Շատերը մտածում են. «Օ, Սերժն ու Տարոնը լեզու չեն գտնում»: Ոչ, դա ճիշտ չէ: Սերժն ու Տարոնը հիանալի հարաբերություններ ունեն: Բայց Սերժն ու Տարոնը, կամ Շավոն և Սերժը, տարբեր մարդիկ են և  տարբեր պատկերացում ունեն, թե ինչպես են ցանկանում, որ խումբը առաջ շարժվի: Ահա, այստեղ են մեր տարաձայնությունների պատճառները։

Բայց անկախ ամեն ինչից, մեր երկրպագուներին դուր է գալիս մեր նոր երգերը, իսկ դա ինձ համար ամենակարևորն է։