Logo

Տաթևի առեղծվածային «Գավազանը»

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 10.12.2020Արվեստանոց
efew - Տաթևի առեղծվածային «Գավազանը»

Տաթևի վանական համալիրում յուրահատուկ տեղ է գրավում Սուրբ Երրորդությանը նվիրված «Գավազան սյունը»։

«Գավազան սյունը» կանգնած է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց  հարավ և իրենից ներկայացնում է ճարտարապետական մի գեղեցիկ կերտվածք, նաև հայկական ինժիներական անկրկնելի ստեղծագործություն, որը կառուցվել է 906 թվականին Հովհաննես Եպիսկոպոսի օժանդակությամբ ` Սբ. Պողոս Պետրոս տաճարի շինարարությունը ավարտելուց հետո:

Սյունը կառուցված է կրի և քարի շաղախով և երեսպատված է մանր սրբատաշ  քարերով:

Սյունն ութանիստ է, ունի ութ մետր բարձրություն, տեղադրված է ութանիստ «թասի» մեջ, որը ևս խորհրդանիշ է և դրա չափերը նույնպես որոշակի իմաստ ունեն: Կենտրոնում այն բաժանված է երկու մասի , լցված է եղել ջրով, այսինքն (ջր)ավազան է եղել: Այստեղից էլ սյան երկրորդ անունը Գ.ավազան, որը նշանակում է՝

երրորդ ավազան, երրորդ ջուր (հեղեղ), երրորդ սերունդ

Սյունը կառուցվել է արեգակնային շրջանի 8640 տարի պարբերության գաղափարով՝ այդ պարբերության ընթացքին հետևելու համար, որը վերջին մեծ (համաշխարհային) ջրհեղեղից մինչև հաջորդ մեծ աղետ ընկած ժամանակն է:

Ասում են , երբ սյունը հրում էին, նա ճոճվում էր հիմքի վրա և նորից վերադառնում իր  ուղղահայաց դիրքին: Մանր քարերով երեսպատված նրա զանգվածի մոնոլիտությունը ձեռք է բերվել միջուկը կազմող որակի շնորհիվ, որով բացատրվում է, թե ինչու ճոճումն ու տատանումները չէին խախտում սյան կառուցվածքի ընդհանուր կայունությունը:

1931-ի վերջին ահեղ երկրաշարժից Տաթևի վանական համալիրի բոլոր կառույցները փլուզվել են` բացառությամբ ճոճվող սյան, որից նրա ստորին` գոտուց ներքև ընկած հատվածը խիստ խարխլվել է: Գյուղի դարբինը, զգալով սյան քանդվելու վտանգը, մետաղական օղակաձև կապերով ձգել, ամրացրել է այն, ինչի շնորհիվ էլ այսօր ճոճվող սյունը կանգուն վիճակում է:

Պատմում է Տաթևի վանահայր Տեր Միքայել  վարդապետ Գևորգյանը

  1. Ըստ ավանդազրույցների, Տաթևի շրջանավարտները կանգնում էին սյան մոտ և աղոթք էին անում: Եթե ճոճվում էր սյունը, ապա իմանում էին , որ այս թեկնածուն արժանավոր է, և տալիս էին վարդապետական աստիճան:
  2. Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզների ժամանակ  այն մշտապես ճոճվել է ՝ ի ապացուցումն այն բանի, որ Տաթևացու քարոզը օժտված էր Սուրբ Հոգու զորությամբ:
  3. Ըստ ավանդության, գավազանը սարսափեցրել է վանք արշաված սելջուկներին, որոնք ձորից ցած են նետվել՝ գավազանը համարելով սատանայի աշտարակ:

Ըստ արձանագրության՝ այն կառուցվել է 895թ Օգոստոս Նավասարդ ամսվա  11-ին:

աղբյուր՝ tatevvillage.wordpress.com, teamtravelblog.wordpress.com