Logo

Թեյլոր Սվիֆթն արժանացել է MTV Video Music Awards-ի մրցանակի

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:16 / 29.08.2022Երաժիշտներ
Թեյլոր Սվիֆթ-All Too Well

Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը «All Too Well» տեսահոլովակի համար արժանացել է MTV Video Music Awards մրցանակին՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում։ Արարողությունը հեռարձակվել է MTV-ի ուղիղ եթերում։

MTV Video Music Awards-ը հիմնադրվել է MTV երաժշտական ​​ալիքի կողմից՝ 1984 թվականին և այդ ժամանակվանից դարձել է երաժշտական ​​տեսահոլովակների ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեյլոր Սվիֆթը և Քենդրիկ Լամարը կարող են առաջադրվել Օսկարի՝ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։