Logo

«The Last of Us» սերիալում համբույրի տեսարանն առաջադրվել է MTV Movie Awards մրցանակին

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:02 / 07.04.2023Սերիալներ
The Last of Us

«Մեզնից վերջինները» («The Last of Us») սերիալն առաջադրվել է MTV Movie Awards մրցանակին՝ «Լավագույն համբույր» անվանակարգում, հայտնում է հեռուստաալիքի պաշտոնական կայքը։

Մրցանակին հավակնում են դերասաններ Աննա Տորվը և Ֆիլիպ Պրաժուն, որը մարմնավորել է վարակվածներից մեկին։ Սերիալի սյուժեի համաձայն՝ վարակված Թեսսը ստիպված է լինում զոհաբերել իրեն, որպեսզի Ջոելն ու Էլլին կարողանան փախչել վարակվածներից։ Հերոսուհուն է մոտենում վարակվածներից մեկը և համբուրում Թեսսին։

 

 

Կարող եք կարդալ նաև՝

«Մեզանից վերջինները» սերիալը` լավագույն խաղային էկրանավորում