Logo

The Weeknd-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:20 / 22.03.2023Երաժիշտներ
The Weeknd-գինեսի գիրք

Երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Էյբել Թեսֆայե) հայտնվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ։

33-ամյա արտիստը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նրան ամենաշատն են լսել Spotify-ում՝ համաձայն հարթակի վիճակագրության: Բացի երաժշտական ծառայությունում լսումների առավելագույն քանակից, The Weeknd-ը դարձել է առաջին արտիստը, որը Spotify-ում հասել է ամսական ավելի քան 100 մլն ունկնդրի նշագծին:

«Blinding Lights»-ը, որը թողարկվել է 2020 թվականին, դարձել է Spotify-ի ամենաշատ լսված թրեքը։ Ամբողջ ընթացքում երգը լսել է մոտ 3,47 միլիարդ մարդ: