Logo

The Weeknd-ը պայմանագիր է կնքել երաժիշտների հետ, որոնք նրան մեղադրում էին երգի գողության համար

17:18 / 20.03.2023Երաժիշտներ
null

Երգիչ The Weeknd-ը լուծել է իր 2018 թվականի «Call Out My Name» երգի հետ կապված հեղինակային իրավունքի խախտման գործը, հայտնում է NME-ն։

2021 թվականին Epikker էլեկտրո-դուետի անդամներ Սունիլ Ֆոքսը և Հենրի Սթրենջը դատական ​​հայց էին ներկայացրել The Weeknd-ի և պրոդյուսերներ Ֆրենկ Դյուքսի և Նիկոլաս Ջաարի դեմ։ Երաժիշտները պնդում էին, որ «Call Out My Name»-ը իրենց չհրապարակված «Vibeking» երգի գողացված տարբերակն է։ Ըստ խմբի՝ The Weeknd-ը իր ստեղծագործությունում փոխառել է վոկալը և կիթառի հատվածները։

Հաղորդվում է, որ կողմերը համաձայնագիր են կնքել, սակայն հայցի կարգավորման պայմանները չեն բացահայտվում։