Logo

թեթև սնկապուր 10 րոպեում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 01.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
ապւռ - թեթև սնկապուր 10 րոպեում

Եթե չգիտեք՝ ինչ եփել, որ համ արագ լինի, համ օգտակար, համ էլ սննդարար, ապա այս ապուրը ձեզ համար է։ 10 րոպե, մի քանի բաղադրիչ և ապուրը պատրաստ է տաքացնել ու մտերմացնել ընտանիքի անամներին։

Սկսեցինք․

անհրաժեշտ բաղադրիչներ

10-15 շամպինյոն

1 կարտոֆիլ

1 սուրճի բաժակ բրինձ

համեմ, սև պղպեղ, աղ, դափնու տերև,

ջուր,

կարագ

Կաթսայի մեջ լցրեք մի փոքր ձիթայուղ կամ եգիպտացորենի ձեթ, մեջը լցրեք բրինձը և մարմանդ կրակով տապակեք։ Ապա ավելացրեք կտրատած սունկն ու կարտոֆիլը։ Համեմեք, մի քանի դափնու տերև դրեք կաթսայի մեջ։ Ջուրը լցրեք։ Վերջ, մնացածը թողեք կրակին, այն ձեր գործը կանի։

10 րոպեից ապուրի մեջ ավելացրեք կտրատած համեմը, կամ սամիթը, կամ երկուսն էլ միասին, մի քիչ կարագ։ Թողեք ապուրն եփվի ևս 3 րոպե։

Վերջ, ապուրը պատրաստ է։

84349282 202074590839104 6759920259207004160 n 960x1280 - թեթև սնկապուր 10 րոպեում  84358484 186711412733781 8129835344242671616 n 960x1280 - թեթև սնկապուր 10 րոպեում83945746 165078811572664 2073983048029831168 n 960x1280 - թեթև սնկապուր 10 րոպեում

84814711 209494343515755 448242432190971904 n 960x1280 - թեթև սնկապուր 10 րոպեում