Logo

Թողարկվել է Բեն Աֆլեքի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Air» ֆիլմի թրեյլերը` Nike-ի հաջողության մասին

13:34 / 10.02.2023Ռեժիսորներ
Air-ֆիլմ

Հրապարակվել է Բեն Աֆլեքի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Air» դրամատիկ կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է Nike-ի հայտնի սպորտային կոշիկների շարքի ստեղծման մասին:

Պատմության կենտրոնում Nike-ի երկու էնտուզիաստներ են, որոնք որոշել են բացառիկ պայմանագիր կնքել այն ժամանակ երիտասարդ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ և թողարկել Air Jordan ապրանքանիշը: Գլխավոր հերոսների գաղափարը ֆենոմենալ հաջողություն ունեցավ, սակայն դրան հասնելու ճանապարհին նրանք հաղթահարեցին բազմաթիվ խոչընդոտներ և անձնական ռիսկեր։

«Air»-ը Բեն Աֆլեքի նոր ռեժիսորական նախագիծն է, որում նա Մեթ Դեյմոնի հետ խաղացել է նաև գլխավոր դերերից մեկը։

Ֆիլմը կթողարկվի բացառապես Amazon Prime Video հոսքային հարթակում՝ ապրիլի 5-ին։