Logo

Թոմ Քրուզը պատմել է ֆիլմի համար ամենավտանգավոր հնարքի մասին [տեսանյութ]

11:07 / 23.12.2022Ռեժիսորներ
null

Դերասան Թոմ Քրուզն իր թվիթերյան էջում պատմել է ամենավտանգավոր հնարքի մասին, որը ստիպված է եղել անել ֆիլմի նկարահանումների համար։

Ինչպես գիտենք, դերասանը բոլոր հնարքները կատարում է ինքնուրույն՝ առանց կասկադյորների օգնության։ Սպասվող «Առաքելությունն անիրագործելի է 7» («Mission: Impossible - Dead Reckoning Part One») ֆիլմի նկարահանումների համար Քրուզը մոտոցիկլետ է վարել քարաժայռի եզրին:

 

«Դա, անկասկած, ամենավտանգավոր բանն էր, որ մենք երբևէ փորձել ենք: Մենք պատրաստվում ենք հնարքը նկարահանել Նորվեգիայում, և դա պետք է լինի մոտոցիկլետով ցատկ ժայռից»,- ասել է դերասանը։

Նախագծի հնարքների համակարգողը բացատրել է, որ Քրուզը «մեկ տարվա բազային ուսուցում է անցել, ինչպես նաև պարաշյուտով թռիչքի խորացված ուսուցում»՝ նախքան վտանգավոր հնարքներ կատարելը:

«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր ՄաքՔուորին է։ Այն «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասն է և ՄաքՔուորիի կողմից նկարահանված երրորդ ֆիլմը՝ «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերից հետո։