Logo

Թողարկվել է «And Just Like That…» սերիալի երկրորդ եթերաշրջանի թիզերը

12:18 / 27.04.2023Սերիալներ
null

Թողարկվել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության՝ «Եվ հենց այնպես…» («And Just Like That…») սերիալի երկրորդ եթերաշրջանի թիզերը: Առաջարկում ենք տեսնել Քերի Բրեդշոուի, Միրանդա Հոբսի և Շառլոտ Յորքի վերամիավորումը։

Սառա Ջեսիկա Փարքերը վերադառնում է լրագրության ոլորտ։

Երկրորդ սեզոնը ցույց կտա, թե ինչպես են սոցիալական ցանցերն ու կորոնավիրուսի հետ կապված խնդիրներն ազդել 50-ն անց հերոսուհիների վրա։ Կպարզենք նաև, թե ինչպես են նրանց գործերն անձնական կյանքում։

«Սեքսը մեծ քաղաքում» («Sex and the City») սերիալի պրեմիերան տեղի է ունեցել HBO հեռուստաալիքով՝ 1998 թվականին։ Ընդհանուր առմամբ թողարկվել է վեց սեզոն, որոնցից վերջինը՝ 2004 թվականին։ Իսկ շարունակությունը՝ «And Just Like That...» սերիալը թողարկվել է 2021 թվականին, այն պատմում է երեք նյույորքցիների ռոմանտիկ կյանքի և ընկերության մասին։