Logo

Տոնական խոհանոց

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 11.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
պատրաստել Ամանորին...1 - Տոնական խոհանոց

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում, և հայ կանանց մեծամասնությունը տոնածառի խաղալիքների գույն ընտրելուց բացի՝ անխնա մտածում է, թե ինչ է պատրաստելու Նոր Տարվա գիշերը և ինչու չէ նաև հունվարի մեկի ցերեկը: Ինչպե՞ս է զարմացնելու տարին մեկ անգամ հյուր եկեղ հեռավոր բարեկամներին և մշտական ընկեր-հարազատներին:

Vnews-ը որոշել է հեշտացնել մեր սիրելի կանանց գործը: Ոչ, սխալվեցիք, տոնածառի խաղալիքների գույն չենք առաջարկելու, ավելի օգտակար նյութով ենք կիսվելու, որն է՝ ինչով զարմացնել Ամանորի գիշերը:

Ձեզ ենք առաջարկում մի քանի բաղադրատոմս, որոնք պատրաստվում են արագ, առանց հավելյալ ջանքերի, որպեսզի վերջապես հասցնեք այցելել վարսավիրանոց, գնումներ անեք և իհարկե տոնածառի խաղալիքների գույնը որոշեք և իհարկե, նվերների ցուցակը կազմեք: Գործերը շատ են, իսկ կինը միակն է ու անկրկնելին…

Ահա մի քանի տոնական բաղադրատոմս:

1.Տավարի փափկամիսը ջեռոցում

փափկամիսը ջեռոցում - Տոնական խոհանոցԱնհրաժեշտ բաղադրիչներ

  • 1,5 կգ. տավարի փափուկ միս
  • 2 միջին սոխ
  • 2 գազար
  • 1 պճեղ սխտոր
  • կանաչեղեն՝ ուրց, ռոզմարին
  • ձիթայուղ

Պատրաստաման եղանակը

Ջեռոցը նախօրորք տաքացնել: Բանջարեղենը մաքրել և լցնել թավայի մեջ: Խառնել ձիթայուղով: Միսը մշակել աղով, սև պղպեղով, կանաչեղենով և անպայման ձիթայուղով: Դնել բանջարեղենի վրա: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ մեկ ժամ: Եթե նախընըրում եք, որ միսը պակաս հյութալի լինի, կարող եք եփել ևս 15 րոպե: Այնուհետև հանեք միսը: Շերտերով կտրատեք, իսկ մնացած բանաջարեղենից կարելի է ստանալ հիանալի սուոս՝ հյութալի բանջարեղենը մանրացնելով խոհանաոցային կոմբայնով: Ստացվում է սոուս, որն էլ կարող եք լցնել անմիջապես մսի վրա:

2.Նռով աղցան%D5%86%D5%BC%D5%B8%D5%BE %D4%B9%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5 - Տոնական խոհանոցԱնհրաժեշտ բաղադրիչներ

  •   400 գրամ բլղուր
  •  մի քանի ճյուղ կանաչ սոխ
  •  3 հատ կիտրոն
  • 1 կապ հազար
  • թարմ անանուխ
  •  1  հատ նուռ
  •  ձեթ
  •  աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Նախապես թրջած բլղուրը լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, հազարը և անանուխի տերևները: Քամել կիտրոնի հյութը և ավելացնել զանգվածի վրա: Համեմել աղով և սև պղպեղով: Զարդարել նռան հատիկներով, իսկ մատուցելուց առաջ վրան ձեթ լցնել:

3.Պնդուկով տորթ

տորթ 960x1440 - Տոնական խոհանոցԱնհրաժեշտ բաղադրիչներ

Խմորը

  • 150 գրամ ալյուր
  • 40 գրամ կակաոյի փոշի
  • 120 գրամ կարագ
  • 1 ձու

Կրեմը

  • 300 գրամ կարագ
  • 60 մլ. մեղր
  • 300 գրամ սերուցք
  • 50 գրամ պնդուկ

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար չոր բաղադրիչները խառնել, ավելացնել մի փոքր աղ, ձուն և 45 մլ. գոլ ջուր: Խառնել իրար: Ստացված խմորը 30 րոպե պահել սառնարանում: Մինչև խմորը կսառչի, տաքացնել ջեռոցը: Խմորը սառնարանից հանել և բացել թայավի մեջ: Եփել ջեռոցում 190 աստիճանի տակ 15 րոպե: Կրեմը պատրաստելու համար շաքարավազն ու մեղրը տաքացնել, որպեսզի միասեռ զանգված ստացվի: Երբ կարամելի տեսք ստանա, վերցնել կրակից և ավելացնել սերուցքն ու կարագը: Նորից դնել կրակի վրա և լավ հարել: Ստացվում է փափուկ կրեմ: Քսել խմորի վրա: Իսկ ինչ վերաբերում է պնդուկին, կարող եք այն մի փոքր բովել, որպեսզի ավելի բուրումնավետ և Ամանորյա տրամադրություն հաղորդի: Բոված ընկույզները մի փոքր մանրացնել և առատ լցնել կրեմի վրա: Դնել սառնարանը. անհրաժեշտ է, որ կրեմը սառչի:

4. Հալած պանրով չորահացեր

shutterstock 164341211 1 - Տոնական խոհանոցԱնհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 բագետ
  • 1 տուփ հալած պանիր
  • սխտոր
  • կանաչ սոխ
  • կիտրոնի ցեդրա
  • թարմ կամ չորացրած նանա

Պատրաստման եղանակը

Հացը կտրատել: Գրիլի թավայի մեջ կամ փռում մի փոքր ձեթով  տապակել, վրան սխտոր քսել: Հալած պանրի մեջ ավելացնել կանաչ սոխը, կիտրոնի ցեդրան, նանան և խառնել: Ստացված զանգվածը կարող եք քսել տաք հացերի վրա` զարդարելով ուրցի կամ նանայի տերևներով:

5. Գլութվայն

1 - Տոնական խոհանոցԱնհրաժեշտ բաղադրիչներ

 

  • 200 գրամ շաքարավազ
  • դարչնի 1 փայտիկ
  • մեխակ
  • 2 նարինջ
  • 1 կիտրոն
  • կարմիր գինի
  • մշկընկույզ

Պատրաստման եղանակը

Խորը կասայի մեջ լցնել բոլոր համեմունքները՝ ավելացնել նարնջի և կիտրոնի ցեդրան և իհարկե մրգերը կտրատած լցնել կաթսայի մեջ, որպեսզի համերը լավ բացվեն և գլութվայնը բորումնավետ ստացվի: Լցնել շաքարավազն ու գինին և եփել մարմանդ կրակի վրա: Ուշադրություն՝ այն պետք է չհասցնել եռման աստիճանի: Եփեք մոտ 5-10 րոպե և անջատեք կրակը: լցրեք անպայման գեղեցիկ «խռուստալից» բաժակների մեջ և վայելեք Ամանորի գիշերը ձեր սիրելիների հետ:

Կարդացեք նաև՝