Logo

«Թղթե տան» ռեժիսոր Խավիեր Կվինտասը կնկարահանի «Zorro»-ի նոր տարբերակը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:15 / 02.09.2022Ռեժիսորներ
Խավիեր Քվինտաս-Zorro

Ռեժիսոր Խավիեր Քվինտասը, որը հայտնի է Netflix-ի «Թղթե տուն» սերիալում իր աշխատանքով, կնկարահանի «Zorro»-ի նոր տարբերակը։ Իրադարձությունները կծավալվեն 1830-ականներին Լոս Անջելեսում, հայտնում է Variety-ն։

Սցենարը գրել է Կառլոս Պորտելը։ Գործադիր պրոդյուսերն է Zorro Productions-ի հիմնադիրը Ջոն Գերցը, որը նաև գովազդել է «Զորրոյի դիմակը» և «Զորոյի լեգենդը»՝ Անտոնիո Բանդերասի գլխավոր դերակատարմամբ:

Նոր տարբերակում արդարության համար պայքարող մարտիկի դերը կմարմնավորի Միգել Բերնարդոն՝ «Էլիտա» սերիալից։ Դերասանական կազմում են նաև Ռենատա Նոտնին, Դալիա Սուկոատլը, Էմիլիանո Զուրիտան և Ջոել Բոսկեդը։

Նկարահանումները սկսվել են Իսպանիայում հուլիսի 25-ին, կտևեն մինչև տարեվերջ։