Logo

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 10.05.2019Հարցազրույցներ
1 - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Լավ ձայնը, տարբերվող երգեցողությունն ու խարիզման Տյոմին տարան մինչև «Նոր ալիքյան» բեմ:

Տյոմի երաժշտական ճանապարհի, նրա նոր զբաղմունքի, իր և Գոռ Սուջյանի ընկերության և ստեղծագործական կապի, «Project 12»-ի, ամենաստացված ելույթների, «Նոր ալիքյան» զգացողությունների, տպավորությունների, մրցույթի ձևաչափային փոփոխությունների, հաղթանակի հետևից գնալու մասին և ոչ միայն՝ հարզազրույցում:

– «Իքս-ֆակտորի» խուճուճ Տյոմը, թե՞… որտեղի՞ց է սկսվում երաժշտական ճանապարհդ:

– Երաժշտական ճանապարհիս սկիզբը կապվում է 2007 թ.-ի հետ: Հենց այս թվականին ընդունվեցի Հայաստանի երգի պետական թատրոն: Ասեմ, որ ընդունվելս պատահական ստացվեց, երգիչ դառնալու մտքեր այդ ժամանակ դեռ չկային, բայց երկու տարի այնտեղ սովորելուց հետո հասկացա, որ անպայման պիտի շարունակեմ: 2009 թ. արդեն ընդունվեցի կոնսերվատորիա: Առաջին քայլերիցս էր «Եռաչափ սեր» երիտասարդական հեռուստասերիալի սաուդթրեքով հանդես գալը: Ու էդպես քայլը քայլի հետևից… բանակից վերադարձա ու տեսահոլովակ նկարեցինք «Շարժվիր» երգիս համար, որի հեղինակն է Գոռ Սուջյանը, հետո գնացի «Իքս-ֆակտոր» ու դարձա «Իքս-ֆակտորի» խուճուճ Տյոմը:

59759430 288985942051746 5319288370138972160 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Տես նաև՝ ՄյուզիքԼիսթ. Տյոմ Հակոբյան

– Կա՞ն մարդիկ, որոնց դերն այդ ճանապարհին անփոխարինելի է եղել:

– Այս ասպարեզում ընկերներս շատ են, բայց պիտի առանձնացնեմ Սուջյան Գոռին: Ինքն ինձ համար և՛ ավագ ընկեր է, և՛ մասնագիտության հետ կապված ամենամեծ խորհրդատու: Ինքն էն մարդն է, որից ես խորհուրդ եմ հարցնում ամեն-ամեն հարցում: «Իքս-ֆակտորի» ժամանակ էլ էր Գոռն օգնում երգեր ընտրել, հիմա էլ է կողքիս, երբ «Նոր ալիքին» եմ պատրաստվում: Շնորհակալ եմ Աստծուն, որ իր նման ընկեր ունեմ, որին միշտ կարող եմ դիմել, ու, վստահաբար, հենց իրեն եմ դիմում, ամեն բան լավ է ստացվում:

cccc 960x640 - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Որտե՞ղ կարելի է Տյոմին ավելի հաճախ լսել:

«12 club»-ում: Այստեղ մեր «Project 12» բենդով ենք հիմնականում ելույթ ունենում, որի մենակատարներից եմ: Լսարանս արդեն գիտի, որ ինձ կարող է այստեղ գտնել: Ավելի շատ հենց բենդային երգեցողություն եմ սիրում:

59729309 2276208485925967 7571910910579572736 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Տյոմ, որո՞նք են ակումբային համերգների առավելությունները:

– Ակումբային համերգների ժամանակ անմիջական կապ ունես հանդիսատեսիդ հետ: Կարող ես բեմից իջնել, նստել և խոսել հանդիսատեսի հետ: Մեր ակումբներն էլ շատ լավն են, անգամ շատ ավելի լավը եթե համեմատենք այլ երկրների ակումբների հետ: Ու հետո, ակումբային համերգների շնորհիվ մեծ փորձ ես ձեռք բերում: Հենց էդ փորձի շնորհիվ է, որ հիմա ամուր եմ կանգնած ոտքերիս վրա:

59903078 422871025204020 8688810769288003584 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Կհիշե՞ս՝ ո՞րն է եղել ամենատպավորիչ ելույթդ:

– «Իքս-ֆակտորի» շրջանակներում «Human» երգի կատարումս է շատ լավ տպավորվել: 3D շոուի ֆորմատով առաջին անգամ էի ելույթ ունենալու և կարողացա հասցնել: «Human»-ը սիրվեց: Նաև կառանձնացնեմ «Back to Black»-ը, որն էլի մրցույթի շրջանակներում եմ երգել: Գիտեք ամենահավեսը ո՞րն էր՝ ես ու Շուշանիկ Արևշատյանը ոչ մեկի հետ չէինք մրցում, մենք ուղղակի «տժժում» էինք: Էս երգն էլ մեր սիրած գործն էր ու տպավորիչ ստացվեց, քանի որ երգելուցս առաջ Շուշանիկի խորհրդով սկզբում համանուն ֆիլմը նայեցի, մի քանի օր Էմի Ուայնհաուսով «տառափեցի» ու երգելիս ապրեցի, աննկարագրելի էմոցիաներ էին:

Ծառայության տարիների դիրքերի ելույթներս էլ չեմ մոռանա, լավ հիշողություններ են:

59888839 416841622447896 662606062410530816 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Երաժիշտներ, որոնցից սովորել ու սովորում ես:

– Նորմալ չէ, որ երգիչը կամ երաժիշտն ինչ-որ մեկից չոգեշնչվի: Հայաստանում շատ հաճախ է լինում, որ երբ ինչ-որ երգ ես վերցնում ու նման է լինում, ասում են՝ թխված է: Սա նորմալ չէ, որովհետև, օրինակ Ջեքսոնը դրել է փոփի հիմքը ու եթե ուշադիր լսես, գրեթե բոլոր փոփ երգերի մեջ կարող ես Ջեքսոն լսել: Ես էլ եմ շատ-շատերից ոգեշնչվում Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր, իրենց էնպիսի մեծություններ են, որ ուղղակի անհնար է իրենցից չազդվել:

ddd 960x640 - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Տյո՛մ, ի՞նչ ես անում բացի երգելուց, գիտեմ, որ կյանքումդ նոր զբաղմունք կա:

– Անգլերեն եմ պարապում (ժպտում է): Ուզածիս նման լավ չգիտեմ: Չգիտես ինչի ինձ տեսնելով բոլորը գիտեն թե հեսա անգլերեն եմ խոսելու, բայց իրականում էդպես չէ: Զբաղվածության պատճառով մեկ-մեկ բացակայում եմ դասերիցս, բայց փորձում եմ հասցնել:

vivaronews image copyright 960x640 - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Ի՞նչ կաներ Տյոմը, եթե չերգեր:

– Սկզբում պարապում էի քիմիա-ֆիզիկա, որ բժշկական համալսարան ընդունվեի: Բժիշկ էի դառնալու, ԵՍ (ծիծաղում է): Հետո որոշեցի, որ Ֆիզմաթ պիտի գնամ: Ընդունվեցի, 3 ամիս սովորեցի ու հասկացա, որ էդ էլ իմը չէ: Դրան հաջորդեց տնտեսագիտական համալսարան ընդունվելու որոշումս: Մի 4 ամիս էլ պարապեցի, որ տնտեսագետ դառնամ: Ու հետո, վերջապես Երգի թատրոն ընդունվեցի ու ամեն ինչ մոռացա: Հասկացա, որ ուրիշ բան չեմ ուզում ու չեմ կարող անել:

59812054 327415941257178 4280911092105871360 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Տյո՛մ, ո՞ւմ հետ ես սիրում բեմում լինել, և կա՞ մեկը, որի հետ հնարավորության դեպքում կերգեիր:

–  Ինձ համար ահավոր մեծ հաճույք է Սուջյան Գոռի հետ աշխատելը: Հիմնականում հանդես եմ գալիս որպես իր բեք վոկալ: Ուղղակի ուրախ եմ, որ նման տաղանդավոր մարդու հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Կառանձնացնեմ նաև մեր բենդի երգիչներին: Մեր աղջիկներից հատկապես հաճելի է Էմմայի՝ ընկերուհուս, կեսիս հետ երգելը: Իսկ համաշխարհային արտիստների հետ երգելու հնարավորություն ունենալու դեպքում ինձ թվում է՝ ես բոլորին կառաջարկեի: Սիրով Թիմբերլեյքի հետ կերգեի:

59777651 2285134695034791 8545896677406408704 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Անցնելով «Նոր ալիքին» խոսենք զգացողություններիդ ու սպասելիքներիդ մասին:

– Էնքան արագ ստացվեց «Նոր ալիք» գնալս: Սյուզաննա Մելքոնյանը, որը նույնպես մասնակցել էր մրցույթին, զանգեց ու ինձ կոնկրետ ստիպեց հայտ ուղարկել: Հայտս կարելի է ասել, որ ուղարկվեց ամենավերջին վայրկյանին: Հետո էլի անսպասելի հաղորդագրություն ստացա, որ անցել եմ: Շատ ուրախացա: Մտածեցի՝ ոչ ոքի չեմ ասելու, մենակ ամենամտերիմներս գիտեին: Չէի ուզում, որ եթե գնայի ու չանցնեի, դա հրապարակվեր: Էլի էի մասնակցել «Նոր ալիքի» հայաստանյան նախընտրական փուլերին ու էդպես երազանքի նման մի բան էր այդ մրցույթում Հայաստանը ներկայացնելը: Էմոցիաներս շատ տարբեր էին: Գնում ես ու մի սենյակում հայտնվում այն մարդկանց հետ, որոնց փոքր տարիքից տեսել ես էկրաններից՝ Կրուտոյ, Կիրկորով… Սկզբից էլ Հայաստանի մասնակիցները պիտի ելույթ ունենային: Ժյուրիի անդամների դեմքերից էլ դժվար էր հասկաանլ հավանել են ելույթդ, թե ոչ: Մեր 10 մասնակցից էդ օրը պիտի 4-ն անցնեին, հաջորդ օրը 4-ից մեկը պետք է ընտրվեր, բայց ստացվեց էնպես, որ միանգամից հենց առաջին օրը միայն իմ անունը հայտարարեցին ու ընտրվեցի միայն ես: Չէի հասկանում՝ շուրջս ինչ էր կատարվում, չէի հավատում: Մգեռն էլ էր այնտեղ, խնդրեցի հարցնի՝ հաստա՞տ ես եմ անցել, ասացին՝ հա, էդ խուճուճն է անցել: Ու այնպես ստացվեց, որ կամ հաջորդ օրը լավ ելույթ կունենայի ու ես կներկայացնեի Հայաստանը «Նոր ալիքում» կամ մենք ուղղակի այս տարի մասնակից չէինք ունենա: Շատ պարտավորեցնող էր: Մեկ էլ չեմ մոռանա, որ էդքան մասնակցից միայն ինձ թուղթ տվեցին, որի վրա գրված էր շնորհակալություն մասնակցության համար: Ինքս իմ մեջ վստահ էի, որ վերջ հաստատ չեմ անցել (ծիծաղում է):

59790406 377316382991008 1165847621001019392 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

– Ինչպե՞ս ես պատրաստվում «Նոր ալիք 2019»-ին և ինչպիսի՞ն կլինի մրցույթն այս անգամ:

– Այս տարի ձևաչափային փոփոխություններ են լինելու, բայց ոչինչ դեռ հաստատ չէ: Շատ բաների մասին ինձ իրավունք չեմ վերապահում խոսել: Միայն կարող եմ ասել, որ առաջին օրը բոլորս երգելու ենք Պուգաչովայի գործերից: Այս տարի մրցույթը նվիրված է լինելու պրիմադոննայի 70-ամյակին: Հիմա փնտրտուքների մեջ եմ, մտածում եմ՝ որ գործը վերցնել:

60351015 567059850484158 1804973835938693120 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

-Շատերն ասում են, որ մրցույթում ամենակարևորը մասնակցությունն է կամ էլ լավ ելույթ ունենալը, մյուս մասը կարևորում է հաղթանակը: Ինպե՞ս է տրամադրված Տյոմը:

– Ես մրցույթներն իրականում էդքան էլ չեմ սիրում, բայց եթե մասնակցում ես, ուրեմն հաստատ ներքին հավատ ու հույս ունես, որ կարող է հենց դու հաղթես և ամեն ինչ անում ես էդ հաղթանակին հասնելու համար: Ես իմ կողմից խոստանում եմ անել ամեն հնարավոր բան, որոնք կտանեն դեպի հաղթանակ:

59991980 1341183859366526 9123077949128441856 n - Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Լուսանկարները՝ VNews-ի

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում