Logo

Մոնրոյի դիմանկարը 195 մլն դոլարով գնել է հայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 10.05.2022Արվեստանոց

Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը երկուշաբթի Christie's-ի աճուրդում վաճառվել է 195,04 մլն դոլարով և դարձել ամերիկյան արվեստի ամենաթանկ նմուշը։

«Shot Sage Blue Marilyn» նկարը, որը պատկերում է Մոնրոյին բաց փիրուզագույն ֆոնին, ստեղծվել է 1964 թվականին։

Դիմանկարն արվել է աստղի մահից հետո։

Record-breaking Warhol's Marilyn at Christie's NEW YORK - Chicago Popular

Նկարի վերջնական գինը գրեթե համընկել է փորձագետների ակնկալիքների հետ, որոնք դրա արժեքը գնահատել էին 200 մլն դոլար։

Դիմանկարի համար պայքարում էր չորս գնորդ: Նկարը բաժին է հասել ամերիկահայ արտ-դիլեր Լարի Գագոսյանին:

Andy Warhol's portrait of Marilyn Monroe sold for 195 million: it's a  record - Corriere.it - klam-iq.com

2015 թվականին Էնդի Ուորհոլի Մերիլին Մոնրոյի դիմանկարն աճուրդում վաճառվել էր 36 միլիոն դոլարով։