Logo

Վարսակի համեղ կողմերը

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 18.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Վարսակն էլ կարող է համեղ լինել1 - Վարսակի համեղ կողմերը

Մեր օրերում վարսակը դարձել է առողջ ապրելակերպի հիմնաքարերից մեկը: Վարսակի կրիառությունը լայն տարածում է գտել և հասնում է շիլայից մինչև թխվածքաբլիթ:

Համաձայն մեր երկուշաբթիական խոհանոցային ավանդույթի՝ այսօր կներկայացնենք մի քանի բաղադրատոմս, որոնք պատրաստվում են վարսակով:

1.Թխվածքաբլիթ

Վարսակով թխվածքաբլիթ - Վարսակի համեղ կողմերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  1. Վարսակ-300 գրամ
  2. Ալյուր-100 գրամ
  3. Դառը շոկոլադ-100 գրամ
  4. Լուծվող սուրճ-1 ճաշի գդալ
  5. Աղ

Պատրաստման եղանակը

Վարսակն ու ալյուրը խառնել, ավելացնել մանրացված շոկոլադն ու աղը: Լավ խառնել: Կես թեյի բաժակի մեջ լուծվող սուրճ պատրաստել և լցնել չոր բաղադրիչների վրա: Գնդիների տեսք տալ և թխել ջեռոցում 180 ջերմաստիճանի տակ 30 րոպե:

2.Բլիթներ

Բլիթներ - Վարսակի համեղ կողմերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  1. Վարսակի ալյուր-1 բաժակ
  2. Կաթ-1 բաժակ
  3. Ձու-1 հատ
  4. Աղ
  5. Վանիլ

Պատրաստամն եղանակը

Վարսակի ալյուրն ու կաթը լավ հարել, ավելացնել ձուն և աղը: Թավան տաքացնել և պատրաստել բլիթները: Կարող եք վրան քսել ջեմ կամ շոկոլադ ու վայելել նախաճաշին:

3.Անսովոր շիլա

Անսովոր շիլա վարսակից - Վարսակի համեղ կողմերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  1.  Վարսակ-200 գրամ
  2. Կաթ-1 բաժակ
  3. Խնձոր-1 հատ
  4. Նարինջ-1 հատ
  5. Բանան-1 հատ
  6. Կակաոյի փոշի-2 ճաշի գդալ
  7. Արմավ-5 հատ

Պատրաստաման եղանակը

Այս  հեշտ ու հանգիստ և անտանելի համեղ նախաճաշն առավոտյան ձեզանից ժամանակ չի խլի: Ամեն ինչ արդեն պատրաստ է լինելու: Ուրեմն այսպես՝ խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ նարնջի հյութը, վարսակը: Խոհանոցային կոմբայնի մեջ լցնել կակաոյի փոշին, բանանն ու կաթը և խառնել: Ստացված զանգվածը լցնել վարսակի վրա, ավելացնել մանր կտարատած թեյի  ամենամոտ ու սիրելի բարեկամ արմավը և լավ խառնել: Տարայի վրա խոհանոցային թափանցիկ թաղանթ քաշել ու դնել սառնարանը: Իսկ առավոտյան ուղղակի լցնել ափսեի մեջ, ավելացնել հատապտուղներ կամ ընդեղեն և մի փոքր էլ կեֆիր՝ ըստ ցանկության:

4.Թխվածք

Բանանով վարսակով կեքս e1574058802390 - Վարսակի համեղ կողմերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  1. Վարսակ-300 գրամ
  2. Ձու-2 հատ
  3. Կաթ-1 բաժակ
  4. Բանան-2 հատ
  5. Վանիլ
  6. Աղ
  7. Դարչին
  8. Սոդա

Պատրաստաման եղանակը

Բանանը տրորել, ավելացնել ձուն, կաթը, վարսակն ու համեմունքները: Լավ խառնել: Լցնել թավայի մեջ և վրան բանանի կտորներ շարել: Եփել ջեռոցում 20 րոպե 170 ջերմաստիճանի տակ:

5.Կեքս

Կեքսիկներ վարսակով - Վարսակի համեղ կողմերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  1. Վարսակ-200 գրամ
  2. Շաքարավազ-150 գրամ
  3. Ձու-2 հատ
  4. Կաթ-1 բաժակ
  5. Բանան-1 հատ
  6. Խնձոր-1 հատ
  7. Դարչին
  8. Աղ
  9. Վանիլ
  10. Չամիչ

Պատրաստաման եղանակը

Բոլոր չոր բաղադրիչները խառնել, ավելացնել կաթը, ձուն, մանր կտրատած խնձորն ու տրորած բանանը: Խառնել և եփել ջեռոցում 170 ջերմաստիճանի տակ 20 րոպե:

Կարդացեք նաև՝