Logo

Վարդգես Սուրենյանցի «Վասպուրականցի կինը»

13:54 / 21.03.2023Արվեստանոց
Վարդգես Սուրենյանց

Հայաստանի պատմության թանգարանում, ի թիվս այլ արժեքավոր գործերի, ցուցադրվում է նաև Վարդգես Սուրենյանցի (1860-1921թթ․) «Վասպուրականցի կին» ջրաներկով արված աշխատանքը։

Վասպուրականցի կին-1

Հետաքրքիր փաստ՝ 

Հայ կանայք քթի օղ էին կրում մինչև XIX դարի վերջերը: Դրանք կոչվում էին «գինդ» կամ «քթի գինդ»: Քթօղը կրում էին հատկապես աջ կողմում։

Զարդի կապույտ գույնը պատահական չէր: Համարվում էր, որ այն պաշտպանում էր չար աչքից:

Վարդգես Հակոբի Սուրենյանց. ականավոր հայազգի նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան։ Հայ գեղանկարչության մեջ ազգային պատմանկարչության հիմնադիր։ Զգալի նպաստ ունի հայկական գրաֆիկայի և գրքարվեստի զարգացման գործում: