Logo

Վավերագրական ֆիլմ Թրևիս Սքոթի համերգի «հրմշտոցի» մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:31 / 29.04.2022Համերգ
Թրևիս Սքոթ

ԱՄՆ մի քանի քաղաքներում տեղի են ունեցել Թրևիս Սքոթի համերգի ժամանակ գրանցված մահացու հրմշտոցի մասին վավերագրական ֆիլմի մասնավոր ցուցադրություններ։ Variety-ի փոխանցմամբ՝ հեղինակները նախատեսում են մոտ ապագայում նախագիծը ներկայացնել ավելի մեծ լսարանի։

«Concert Crush: The Travis Scott Festival Tragedy» անվանումով ֆիլմը ներկայացնում է հարցազրույցներ միջադեպի մի քանի մասնակիցների հետ։ Փաստաբանը, որը դեպքից հետո հայցեր է ներկայացրել պրոմոութերի դեմ, ֆիլմի համապրոդյուսերն է։

Նախագծի ղեկավար Չարլի Մինը պնդում է, որ ինքն ազնիվ ֆիլմ է նկարահանել, որտեղ փորձել է հանրությանը ցույց տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

2021 թվականի նոյեմբերի 5-ին Astroworld փառատոնում տեղի ունեցած հրմշտոցը, որը եղել է Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ, դարձել է մոտ տասը մարդու մահվան և հարյուրավոր մասնակիցների վնասման պատճառ: Փառատոնի 125 մասնակիցների անունից ներկայացված հայցը Սքոթից և Դրեյքից, ինչպես նաև փառատոնում ներգրավված կորպորացիաներից պահանջում է 750 միլիոն դոլար: