Logo

Վերահրատարակվել և արդեն վաճառքում է «Հոբիթը» վեպը

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:08 / 09.03.2022Հեղինակներ
 Հոբիթ վեպ

«Անտարես» հրատարակչությունը վերահրատարակել է «Հոբիթը» վեպը: Այն արդեն վաճառքում է։ 

Թարգմանությունն անգլերենից արել է Նունե Թորոսյանը, խմբագիրն է Զավեն Բոյաջյանը։

Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: