Logo

Վերջին 5 տարիներին Օսկար ստացած լավագույն անիմացիոն ֆիլմերը

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 01.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
604f5f11b3383 scaled - Վերջին 5 տարիներին Օսկար ստացած լավագույն անիմացիոն ֆիլմերը

Դեռևս վաղ ժամանակներից սկսած քարանձավային նկարների վրա կարելի էր գտնել շարժական պատկերներ (անիմացիա) ստեղծելու փորձեր, օրինակ՝ կենդանիներ՝ պատկերված բազմաթիվ ոտքերով, ինչը վիզուալ շարժման էֆեկտ է ստեղծում: Իսկ այսօր անիմացիոն ֆիլմերը կինոինդուստրայի անբաժան մասն են:

Ներկայացնում ենք անիմացիոն ֆիլմերի ցանկ, որոնք վերջին 5 տարում համարվել են լավագույնը ու հաճույքով դիտում են և՛ փոքրիկները, և՛ մեծահասակները:

Կենդանապոլիս / Zootopia (Օսկարի է արժանացել 2017 թվականին)

Բարի գալուստ Zveropolis – ժամանակակից քաղաք, որը բնակեցված է տարբեր կենդանիներով՝ սկսած հսկայական փղից մինչև փոքրիկ մկներ: Կենդանապոլիսը բաժանված է շրջանների, կա Սահարայի հրապարակի էլիտար տարածք և անբարյացակամ Tundratown-ը. Այս քաղաքում հայտնվում է ոստիկանության նոր սպա՝ կենսուրախ նապաստակ Ջուդի Հոփփսը, որը աշխատանքի առաջին օրերից հասկանում է, թե որքան դժվար է փոքր և փափուկ լինել մեծ և ուժեղ ոստիկանների շրջանում: Judy Grabs-ը փորձում է առաջին իսկ հնարավորության դեպքում ցույց տալ իրեն, չնայած այն հանգամանքին, որ իր գործընկերը շաղակրատ, խորամանկ աղվես Nick Wilde-ն է: Միասին նրանք պետք է բացահայտել մի բարդ գործ, որից կախված է ողջ Zveropolis-ի բնակիչների ճակատագիրը:

 

Կոկոյի գաղտնիքը / Coco (Օսկարի է արժանացել 2018 թվականին)

Ֆիլմը պատմում է 12-ամյա Միգել Ռիվերայի մասին, որը ծնվել է մեքսիկական գյուղում՝ կոշկակարների ընտանիքում։ Նա երազում է դառնալ այնպիսի երաժիշտ, ինչպիսին իր կուռքն է՝ Էռնեստո դե լա Քրուզը։ Սակայն Ռիվերաների ընտանիքում երաժշտությունը արգելված է և անեծք է համարվում, քանի որ Միգելի մեծ պապը ընտանիքին լքել է հենց այդ պատճառով։ Իր տաղանդը ապացուցելու հույսը կորցրած՝ հերոսը պատահակնորեն հայտնվում է Մահացածների աշխարհում, որտեղ հանդիպում է իր նախնիների հոգիներին։ Խորամանկ կմախք Հեկտորի ընկերակցությամբ, նա պետք է մինչ լուսաբաց գտնի դե լա Քրուսին։ Հակառակ դեպքում, Միգելը երբեք չի վերադառնա տուն, այլ կդառնա կմախք։ Սակայն պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է․․․

1 2