Logo

Ոչ թե իննը, այլ ինը, ոչ թե տաս, այլ տասը․ ճիշտ հայերեն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:54 / 12.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բանավոր և գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Vnews-ն անդրադառնում է դրանցից ամենատարածվածներին։

  • Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։
  • Շատերն առանց  կամ  վերջնահնչյունի են արտասանում տասը / տասն թվականը և սխալ կազմում տասերկու, տասհինգ և այլն։ Սրանց ճիշտ ձևերը ն-ով են՝ տասներկուտասնհինգ, տասնյոթ և այլն։

Ի դեպ, եթե այս թվականին հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ, ապա գրվում է ը,  օրինակ՝ տասը տարի, իսկ եթե հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ ն, օրինակ՝ տասն անգամ։ Նույնն է նաև ինը / ինն-ի դեպքում՝ ինը տարեկան և ինն աթոռ (ճիշտ է համարվում նաև ինը աթոռ-ը)։

  • Ինը / ինն թվականը երբեմն գրում են իննը, որը սխալ է։ Իննսուն թվականը բնականաբար գրվում է երկու ն-ով, ըստ այդմ էլ՝ իննսունինը (կամ իննսունինն
  • Երբեմն էլ բառավերջի ը-ն թվականներում անհարկի է գործածվում. լսում ենք՝ վեցը գիրք, ութը հոգի, չորսը տարի և այլն։ Այնինչ ճիշտ ձևերն առանց ը-ի են՝ վեց գիրքութ հոգիչորս տարի։
  • Երբ ե-ն հաջորդում է բաղաձայնի, կանոնի համաձայն արտասանվում է /է/, հետևաբար երկու և երեք միավորներով կազմված տասնավորները ճիշտ է արտասանել է-ով՝ քսան[է]րեքհիսուն[է]րեքտասն[է]րկու և այլն։
  • Ոմանք շփոթում են յոթանասուն և ութսուն թվականները և սխալ ասում ու գրում՝ յոթսուն, ութանասուն։ Թվականակերտ «սուն» բաղադրիչը նշանակում է «տասը». 70-ի դեպքում յոթան գրաբարյան հոլովաձևին ավելանում է ա հոդակապը, ապա՝ սուն բաղադրիչը, 80-ի դեպքում՝ ութ+սուն, ըստ այդմ ճիշտ տարբերակներն են՝ յոթանասուն և ութսուն։
  • Հիսուն և վաթսուն թվականների կազմությունն այսպիսին է. հի (5) և վաթ (6) արմատներին ավելանում է սուն բաղադրիչը, ուստի հիցուն և վացուն ձևերն արտասանական «վթարներ» են։
  • Ուղղախոսական խնդիրներ կան այլ թվականների հետ ևս։ Այսպես՝ երեսուն-ը հաճախ ասում են «եռեսուն», թեպետ արմատը երե(ք)-ն է (իսկ եռ արմատի տարբերակով ունենք եռամսյակեռոտանի և այլն)։

100-ն էլ գրվում և արտասանվում է հարյուր, յ-ով (այստեղից՝ հարյուրամյահարյուրավոր

0-ն  արտասանվում է զրո, ոչ թե զերո (այստեղից էլ՝ զրոյացնելզրոյական

  • Փոխառությունների դեպքում ևս առաջնորդվում ենք հայերենի ուղղագրության կանոններով։ Ուստի միլիոն և միլիարդ բառերը գրվում են ոչ թե կրկնակ բաղաձայնով, այլ մեկ լ-ով։
  • Հաշվում ենք այսպես՝ մեկ, երկու, երեք… Երկու թվականին ս է ավելանում, երբ այն հոդ կամ հոլովական վերջավորություններ է ստանում ՝ երկուսը, երկուսիերկուսիներկուսիցերկուսով։
  • Հայտնի է, որ հայերեն տառերն ունեն նաև թվային արժեք։ Այդ արժեքով գործածված տառը պետք է արտաբերել թվային արժեքին համապատասխան։ Օրինակ՝ Աշոտ Բ, Վազգեն Ա անունները պետք է ասել՝ Աշոտ ԵրկրորդՎազգեն Առաջին։ Ի դեպ, գրության ժամանակ թվական բաղադրիչը՝ որպես անվան բաղադրիչ, գրվում է մեծատառ։
  • Հռոմեական թվանշանները դասական թվականներ են, այսինքն՝ IV, VIII, XI նշանակում են չորրորդութերորդ, տասնմեկերորդ, և րդ մասնիկն ավելացնելն ուղղակի սխալ է (սխալ է, օրինակ, VI-րդ, քանի որ լինում է վեցերորդ+րդ)։ Իսկ հռոմեական I-ի դեպքում՝ սխալ է I–ին գրելը (ինչպես նաև՝ 1-րդ)։ Ճիշտը սա է՝ 1-ին դասարան (կամ I դասարան):
  • Թվարկման ժամանակ հայերեն տառերը դասական թվականի արժեք են ստանում։ Այսպես՝ ա)բ.ե/ դառնում են առաջիներկրորդհինգերորդ և այլն։ Այդպես էլ՝ 1., 2) – առաջին, երկրորդ և այլն։

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները, թվականներ գործածելիս անհրաժեշտ է խուսափել սխալներից։

Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե