Logo

Ոչնչացվել է Ուկրաինա-Ռուսաստան բարեկամությունը խորհրդանշող արձանը (տեսանյութ)

Հեղինակ
Ելենա Մարգարյան
11:12 / 27.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Statue of Russian-Ukrainian friendship

Կիևում քանդել են ռուս-ուկրաինական բարեկամության խորհրդանիշ արձանը՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրամանով: 

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հսկայական արձանը ոչնչացվել է, քանի որ «Ռուսաստանը ոչնչացրեց միլիոնավոր ուկրաինացիների բնականոն կյանքը և խաղաղությունը Եվրոպայում»,- ասել է քաղաքապետը:

Մեծ թվով մարդիկ էին կուտակվել տարածքում՝ տեսնելու հուշարձանի ապամոնտաժման գործընթացը. ոմանք նույնիսկ ողջունել են աշխատանքների ավարտը: