Logo

«Ոսկե գլոբուս 2021»-ին նոմինացված կարևոր սերիալները

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 04.02.2021Կինո
սդֆ - «Ոսկե գլոբուս 2021»-ին նոմինացված կարևոր սերիալները

Ինչպես գիտեք, «Ոսկե Գլոբուս-2021» մրցանակաբաշխության օրը համավարակի պատճառով տեղափոխվել է։ Այդ մասին ասվել է մրցանակաբաշխության Twitter-ի պաշտոնական էջում։ Ավանդաբար այն անցկացվում է հունվարի սկզբին, սակայն 78-րդը կանցկացվի 2021-ի փետրվարի 28-ին։ Ի սկզբանե այդ օրը նախատեսված էր «Օսկարի» մրցանակաբաշխությունը, սակայն այն արդեն հետաձգվել է մինչև ապրիլ։

Ձեզ ենք ներկայացնում դրամա ժանրի այն սերիալները, որոնք նոմինացվել են «Ոսկե գլոբուս 2021»-ին։

 

Մանդալորացին/Мандалорец/The Mandalorian

ռեժ.՝ Դեյվ ՖիլոնիՌիք ՖամույիվաԴեբորա ՉոուԲրայս Դալաս ՀովարդԹայքա Վայթիթի

դերերում՝ Պեդրո Պասկալ

Հեռուստասերիալի գործողությունը ծավալվում է Գալակտիկական Կայսրության անկումից հետո, բայց մինչև Առաջին Օրդենի հայտնվելը։ Սյուժեի կենտրոնում՝ միայնակ դիպուկահար–մանդալորացու արկածներն են։ Դիպուկահարը ժամանակին հզոր զինվորների ժողովրդի ներկայացուցիչն էր, որը հիմա ստիպված է ապրել հասարակության թափթփուկների հետ Նոր Հանրապետության իշխանություններից հեռու։

Image result for Мандалорец

Թագ/Корона/The Crown

Ռեժ.՝ Սթիվել Դոլդրի, Բենժամին Քարոն, Ֆիլիպ Մարտին

դերերում՝ Կլեր Ֆոյ, Մեթ Սմիթ, Օլիվիա Քոլման

2016 թվականին նկարահանված բրիտանական և ամերիկյան համագործակցության այս սերիալը պատմում է ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդի կյանքի մասին՝ թագադրման, ամուսնության ժամանակաշրջանից, մինչև մեր օրեր: Սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն հեռուստատեսային դրամա անվանակարգում: Էկրաններ է բարձրացել 2016 թվականին:

960x540 - «Ոսկե գլոբուս 2021»-ին նոմինացված կարևոր սերիալները

Լավքրաֆթի երկիր/Страна Лавкрафта/Lovecraft Country

Ռեժ.՝ Դենիել Սակհայմ

դերերում՝ Ջերնի Սմոլետ, Ջոնաթան Մայորս, Օնժանյու Էլիս, Քորթնի Բ. Վենս, Ուունմի Մոսակու 

Մեթ Ռաֆֆի վեպի հիման վրա նկարահանված սերիալը կպատմի 1950-ականներին ԱՄՆ-ի հարավում ծավալվող իրադարձությունների մասին: Աթիկուս Բլեքը հորեղբոր Ջորջի և մանկության ընկերուհու հետ ճանապարհորդում է երկրով մեկ, փնտրելով իր կորած հորը: Ճանապարհին հերոսների սպասում փորձությունների մի ամբողջ բազմություն, այդ թվում օրինականացված ռասիզմ և մղձավանջային արարածներ՝ ուղիղ Հովարդ Լավքրաֆթի ստեղծագործություններից։

960x540 - «Ոսկե գլոբուս 2021»-ին նոմինացված կարևոր սերիալները

Օզարկ/Озарк/Ozark

ռեժ.՝ Ջեյսոն Բեյթմեն, Էլեն Կյորաս

դերերում՝ Ջեյսոն Բեյթմեն, Լաուրա Լինի, Սոֆիա Հյուբլից,  Ջուլիա Գարներ, Ջորդանա Սպիրո

Ֆինանսական խորհրդատու Մարտի Բյորդը կնոջ՝ Վենդիի և ընտանիքի մյուս անդամների հետ Չիկագոյի հարուստ թաղամասից տեղափոխվել Միսսուրի նահանգի Օզարկ առողջարանային քաղաք։ Անսպասելի տեղափոխության պատճառն է դարձել խոշոր պարտքերը, և նոր բնակավայրում նա հույս ունի ուղղել իր ֆինանսական դրությունը։

Image result for Озарк

Ռեթչեդ/Рэтчед/Ratched

Ռեժ.՝ Էվան Ռոմանսկիի

դերերում՝ Սառա Փոլսոն Ջոն Բրիոնես, Ֆինն Ուիտրոկ, Չարլի Քարվեր 

«Ռեթչեդ»-ը պատմում է բուժքույր Ռեթչեդի պատմությունը, որը սկսվում է 1947 թվականին և նկարագրում է հասարակ բուժքույրից անսիրտ էակ դառնալու ճանապարհը։ Ըստ Ռայան Մերֆիի, հանդիսատեսները պետք է տեսնեն, «թե ինչպես է նա սոցիոպատ դարձել»։

Image result for Рэтчед