Logo

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 10.12.2020Արվեստանոց
min - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Գուգլը նույնպես ամփոփել է տարին և ներկայացրել այն մարդկանց, ում անուններն ամենաշատն են փնտրել 2020-ին:

Շակիրա

shakir 640x311 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Մայամիում ընթացող Ֆուտբոլի ազգային լիգայի 54-րդ Սուպեր գավաթի խաղակեսի ընթացքում Շակիրան և Ջեյ Լոն իրենց շոուով ցնցեցին հանդիսատեսին: Սուպեր գավաթի խաղը տեղի ունեցավ Մայամիի Hard Rock մարզադաշտում: Այս իրադարձությունից հետո Շակիրաի անունը սկսեցին էլ ավելի հաճախ փնտրել Գուգլում:

Վանեսա Բրայանտ

gettyimages 1060105620 1 640x427 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Այս տարվա սկզբին Վանեսան սարսափելի կորուստ ունեցավ, երբ հունվարի 26-ին ուղղաթիռի կործանումից զոհվեցին թե՛ նրա ամուսինը ՝ Կոբի Բրայանտը, և թե՛ նրանց դուստրը ՝ Ժաննա Բրայանտը: Շատերը հիշում են նրա ելույթը `ի հիշատակ ընտանիքի:

Ջեյկոբ Բլեք

gettyimages 1270136574 640x426 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Օգոստոսի 23-ին Ուիսկոնսինում բնակվող աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքը յոթ անգամ կրակոց ստացավ մեքին՝ իր երեք երեխաների աչքի առաջ, երբ նա գնում էր դեպի իր մեքենան: Դեպքը նկարահանվեց և արագորեն տեղադրվեց սոցիալական ցանցերում, ինչը հանգեցրեց մեծ բողոքների: Բլեյքը ողջ մնաց, բայց գոտկատեղից ներքև կաթվածահար եղավ:

Քանյե Ուեսթ

0 kanye 2020 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Քանյեն այս տարի հայտնվեց պարբերականների տարբեր վերնագրերում, բայց ռեփերի համար գլխավոր իրադարձությունը նախագահական մրցավազքն էր:

Թոմ Բրեդի

gettyimages 1147430695 640x397 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Ֆուտբոլիստը հայտարարեց, որ 20 տարի անց հեռանում է New England Patriot- ից և շուտով պայմանագիր կստորագրի Tampa Bay Buccaneers-ի հետ:

Թոմ Հենքս

photo 316642 640x360 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում
Տարին նրա համար սկսվեց Օսկարի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակից, բայց մարտի սկզբին Հենքսը հայտարարեց, որ նա և իր կինը վարակվել են COVID-19-ով: Մեկ ամիս անց, Թոմը դարձավ երեկոյան շոուի առաջին հաղորդավարը, որն աշխատում էր տնից, ուղիղ հեռարձակմամբ:

Ռայան Նյուման

gettyimages 1171371417 640x427 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Փետրվարին, Daytona 500-ի ժամանակ Ռայան Նյումանը վթարի ենթարկվեց՝ մրցարշավի վերջին շրջանում. նրա մեքենան շրջվեց և հրդեհվեց: Ռայանը ստացավ վնասվածքներ, որոնք կյանքի համար վտանգ չէին ներկայացնում, իսկ ավելի ուշ նա վերադարձավ ավտոարշավներին:

Քամալա Հարիս

kamala harris 640x427 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Օգոստոսի 11-ին Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ սենատոր Հարիսին նշանակում է իր փոխնախագահի թեկնածու: Նոյեմբերի 7-ի հաղթանակից հետո Հարիսը դարձավ առաջին կինը, որը ընտրվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ:

Քիմ Չեն Ին

lgn48229637 1536x1018 640x424 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում
Ապրիլ-մայիս ամիսներին բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ տարածվեցին, որ Կիմ Չեն Ինը կա՛մ մահացել է, կա՛մ կոմայի մեջ է:

Ջո Բայդեն

gettyimages 1256154622 640x479 - Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Բայդենը հաղթեց նոյեմբերի 7-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում: