Logo

Ուիթնի Հյուսթոնի և Մրայա Քերիի «When You Believe» երգը հայերեն

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 20.01.2021Համերգ
աս - Ուիթնի Հյուսթոնի և  Մրայա Քերիի «When You Believe» երգը հայերեն

Բրյուսովի անվան պետական համալսարանի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողուհի Անի Գևորգյանը «Մուլտիմեդիա թարգմանություն» առարկայի շրջանակում թարգմանել է Whitney Houston and Mariah Carey «When You Believe» երգը։

Սիրով ներկայացնում ենք ձեզ։

 

Քանի գիշերներ ենք մենք աղոթել՝
Առանց հիմքի, որ լսում են մեզ
Սրտերը մեր երգում են, տե՛ս,
Հույսի մի երգ, որ չենք հասկացել,
Բայց հիմա էլ վախ չկա,
Թեպետ գիտենք, որ ահը կա,
Մենք հասել էինք անհասին,
Նախքան գիտեինք, որ կհասնեինք։

Հրաշքները կատարվում են, երբ դու հավատում ես,
Թեպետ հավատը փխրուն է, բայց այն անկոտրուն է,
Ո՞վ գիտե՝ ինչ հրաշքի կհասնես,
Երբ դու հավատաս, ինչ-որ կերպ կհասնես,
Կունենաս, թե հավատաս։

Ահի այս մեծ պահին,
Երբ աղոթքն է դառնում անօգուտ,
Հույսը թվում է չվող մի թռչուն,
Որ խոր ամռանն է գնում,
Բայց ահա կանգնած եմ այստեղ,
Սրտումս անյքան բան, որ չեմ կարող ասել,
Հավատի որոնումով ու այն բառերով
Որ երբեք չէի մտածի՝ կասեի։

Հրաշքները կատարվում են, երբ դու հավատում ես,
Թեպետ հավատը փխրուն է, բայց այն անկոտրուն է,
Ո՞վ գիտե՝ ինչ հրաշքի կհասնես,
Երբ հավատաս, ինչ-որ կերպ կհասնես,
Կունենաս, թե հավատաս։

Միշտ չէ, որ հաշքները լինում են քո ուզած պահին,
Ու շատ հեշտ է տրվել քո վախերին
Բայց երբ քո ցավը կուրացնում է քեզ,
Քո ճամփան փակվում է հողմերով անտես,
Չընկճվող ձայնի նշույլը ասում է քեզ՝ փրկությունը մոտ է, տե՛ս։

Հրաշքները կատարվում են, երբ դու հավատում ես,
Թեպետ հավատը փխրուն է, բայց այն անկոտրուն է,
Ո՞վ գիտե՝ ինչ հրաշքի կհասնես,
Երբ դու հավատաս, ինչ-որ կերպ կհասնես,
Կունենաս, թե հավատաս։
Հիմա դու կհասնես, կհասնես, թե հավատաս,
Դու կունենաս, թե հավատա՛, ուղղակի հավատա՛,
Պարզապես հավատաս, դու կհասնես, թե հավատաս։