Logo

Վուդի Ալենն ակնարկել է ռեժիսորական կարիերան ավարտելու մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:31 / 29.06.2022Ռեժիսորներ
Վուդի Ալեն

 

Օրերս Վուդի Ալենն առցանց հարցազրույց է տվել Ալեք Բոլդուինին։ Դերասանի հետ զրույցում ռեժիսորն ասել է, որ վերջին ֆիլմը նկարահանելուց հետո կարող է ավարտել կարիերան, քանի որ ստեղծագործական գործընթացը դադարել է իրեն «հուզել», հայտնում է Reuters-ը։

«Առաջ, երբ ես ֆիլմ էի նկարում, այն ամբողջ երկրի կինոթատրոններում էր։ Այժմ դուք ֆիլմ եք նկարահանում, չորսից վեց շաբաթ ցուցադրում եք կինոթատրոններում, իսկ հետո անցնում առաջ: Ինձ դա դուր չի գալիս»,- ասել է Ալենը։

Այս կապակցությամբ ռեժիսորն առաջարկել է դադարեցնել նոր նախագծերի նկարահանումները։ Ալենն ասել է, որ աշնանը մեկնելու է Փարիզ՝ ֆիլմի վրա աշխատելու, իսկ դրանից հետո կարող է ավարտել կարիերան։

Վուդի Ալեն 1