Logo

Warner Bros. ստուդիան արգելել է ռուսական որոշ հեռուստաալիքների ցուցադրել իրենց ֆիլմերը

14:11 / 17.11.2022Կինո
null

Warner Bros.-ի ներկայացուցիչներն արգելել են National Media Group հոլդինգին հեռարձակել կինոընկերության բովանդակությունն իր ալիքներով, հայտնում է «Бюллетень Кинопрокатчика»-ն։

Ստուդիան արգելքի նամակ է ուղարկել, չնայած այն բանին, որ լիցենզային պայմանագրերի ժամկետը գործում է առնվազն ևս մեկուկես տարի։ Հոլդինգին են պատկանում այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են՝ СТС, «Домашний», РЕН ТВ, «Пятый канал», ինչպես նաև more.tv հոսքային հարթակը։

Մարտին Warner Bros.-ը դադարեցրել էր ֆիլմերի տարածումը Ռուսաստանում։