Logo

Warner Bros.-ը հայտարարել է «Հարի Փոթերի» տիեզերքի ընդլայնման մասին

12:05 / 10.03.2023Կինո
null

Warner Bros.-ը պատրաստվում է ընդլայնել «Հարի Փոթերի» տիեզերքը՝ Hogwarts Legacy տեսախաղի անհավատալի հաջողությունից հետո, որը հիմնված է հրաշագործների մասին Ջոան Ռոուլինգի գրքերի վրա։ Այդ մասին Morgan Stanley համաժողովի ժամանակ հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Գուննար Վիդենֆելսը։

Միջոցառմանը նա բացահայտել է, որ Warner Bros.-ը կշարունակի աշխատել «Հարի Փոթերի», «Մատանիների տիրակալի» և DC-ի նախագծերի զարգացման շուրջ: Սակայն ընկերության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

«Որպես օրինակ վերցնենք «Հարի Փոթերը»: Այն փաստը, որ վերջին ֆիլմի թողարկումից 12 տարի անց մենք տեսնում ենք Hogwarts Legacy-ի հաջողությունը, ցույց է տալիս, որ շատ հնարավորություններ կան: Մենք նոր ենք սկսում ընդլայնվել»,- ասել է Warner Bros.-ի ֆինանսական տնօրենը: