Logo

Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

Հեղինակ
naira-art
00:00 / 10.08.2020Արվեստանոց
2222 5 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Հոլանդացի նկարիչ,  Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» համարվում է վաղ Վերածննդի ամենաքննարկվող ու ամենախորհրդավոր նկարը։ Այստեղ բազմաթիվ թաքնված խորհրդանիշներ կան, որոնք «գաղտնազերծելով» բացահայտում ես, թե ում և ինչին  է իրականում նվիրված այս գլուխգործոցը։ Նկարի ստեղծումից մի քանի հարուրամյակ անց  չեն հանդարտվում դրա շուրջ թեժացող վեճերն ու բացահայտումները։

 

800px Van Eyck   Arnolfini Portrait - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

81,8×59,7 սմ չափերով այս դիմանկարը ստեղծվել է Բրյուգգեում 1434 թվականին և 1842 թվականից մինչ այժմ պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Այս ստեղծագործությունը եվրոպական գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ:

Նկարի անվանումը հայտնի է դարձել 100 տարի անց, որը հայտնաբերել են ինչ-որ մի գրքում։ Այնտեղ նշված էր որպես «Hernoult le Fi-ի մեծ նկարը` սենյակում, կնոջ հետ»։ Hernoult le Fin-ը  իտալական Առնոլֆինի ազգանվան ֆրանսիական տարբերակն է։ 15-րդ դարում այս ընտանիքի անդամները բավական հայտնի վաճառականներ էին։

 

800px Jan van Eyck 007 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Սա Արնոլֆինի հարսանիքի տեսարանն է։  Բոլոր ուսումնասիրողներին առաջինը հետաքրքրել է` հղի՞ է հարսնացուն, թե՞ ոչ։ Շատերը կարծում են, որ սա ստիպված կամ պարտադրված ամուսնություն է` ամոթալի վիճակից փրկվելու համար։ Հենց դրա համար էլ հարսանեկան արարողությունն իրականացվել է փոքրիկ մի սենյակում` չհամապատասխանելով Արնոլֆինների բարձր կարգավիճակին։

 

800px Jan van Eyck 006 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Սակայն, կա այլ կարծիք ևս։ Նորաձևության պատմաբանները բացատրում են, որ 15-րդ դարում կանանց հագուստը կարվում էր «հղի կանանց զգեստների» ոճով։ Այս կերպ կինն արդարանում էր եկեղեցու առաջ` առաջիկա գիշերվա մեղքի համար և ներկայանում ինչպես «հավերժական մայր»։ Ավելին` նորաձևության մասնագետները այս նկարին նայելով վստահեցնում են, որ Արնոլֆինի կնոջ հագուստի համար օգտագործվել է ոչ պակաս 35 մետր կտոր, կինն էլ զգեստի փեշը բռնել է ձեռքում, որպեսզի չտրորի այն։

 

800px Jan van Eyck 003 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Եվս մի հետաքրքիր դետալ, որը բացահայտում է այն ժամանակների ավանդույթները. Արնոլֆիի ձախ ձեռքը, որով բռնել է կնոջ ձեռքը կոչվում է «ամուսնություն ձախ ձեռքով»։ Այն ժամանակ այսպիսի ամուսնություններն իրականացվում էին սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների միջև։ Ս տեղի էր ունենում ամուսնական պայմանագրով, ըստ որի կինը չէր կարող ամուսնու պահից հետո ժառանգության ակնկալիք ունենալ։ Նման դեպքերում նրան հասնում էր միայն դրամական փոխհատուցում։ Այս փաստաթուղթը կնոջը տրվում էր հարսանիքի հաջորդ առավոտյան ու հենց դրա համար էլ կոչվում էր մորգանատիկական ամուսնություն (գերմաներեն` «morgen»` առավոտ բառից):

 

Հայելի

Սենյակի հետին պատին կախված հայելու շրջանակի վրա կան տասը մեդալիոններ, որոնց վրա պատկերված են Քրիստոսի չարչարանքների տեսարանները: Հայելում արտացոլված են երկու մարդիկ:

 

800px The Arnolfini Portrait détail 2 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Վան Էյքի ժամանակ հայելին ինտերիերում անսովոր երևույթ էր համարվում: Սովորաբար հայելու փոխարեն օգտագործվել է հղկված մետաղ: Հարթ հայելիները միայն հարուստ ազնվականների գրպանին էին հասու այդ շրջանում և համարվում էին թանկարժեք իրեր: Ուռուցիկ հայելիները առավել հասանելի էին: Ֆրանսերենով դրանց անվանել են «վհուկներ», քանի որ մի քանի անգամ մեծացրել են անկյունները: Հայելու արտացոլանքի վերին հատվածում երևում են առաստաղի գերանները, երկրորդ պատուհանն ու ներս մտնող մարդիկ:

 

Մոմ

Փեսացուի և հարսնացուի գլխավերևում կախված ջահը մետաղյա է՝ այդ ժամանակների Ֆլանդրիային բնորոշ:

 

800px The Arnolfini Portrait détail 3 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Միայն մեկ մոմ է վառվում, որը տղամարդու գլխավերևում է: Կնոջ գլխավերևի մոմը մարել է: Այս փաստը մի շարք ուսումնասիրողներ բացատրում են նրանով, որ Առնոլֆինի ամուսինների դիմանկարը նկարվել է նրա մահվանից հետո. կինը մահացել է ծննդաբերությյան ժամանակ:

Ըստ այլ տարբերակի, ջահի վրայի վառվող մոմը հարսանեկան մոմն է, որը խորհրդանշում է Ավետումը։

 

Շունը

Շունը նվիրվածության, հարստության և հավատարմությամբ խորհրդանիշն է։

Փոքրիկ շնիկը բրյուսելյան գրիֆոնի նախնին է։

 

800px Jan van Eyck   Portrait of Giovanni Arnolfini and his Wife detail   WGA7698 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Կոշիկ

Կտավում տղամարդը պատկերված է բոբիկ՝ կանգնած փայտամած հատակին: Նրա փայտյա կոշիկները նկարում նույնպես կան են ։ Հարսնացուի ոտքերը չենք երևում զգեստի տակից, սակայն կոշիկների երկրորդ զույգը հետին պլանում  է՝ մահճակալի հարևանությամբ:

 

Jan van Eyck 004 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Կոշիկների առկայությունը բացատրվում է Հին Կտակարանի այս հատվածով. «Աստուած ասաց. մի՛ մոտեցիր այստեղ։ Սանդալներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։ (Ելից 3:5)

 

800px Jan van Eyck 005 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Երբ փեսացուն ու հարսը կատարել են ամուսնական ծեսը, նրանց համար սենյակի հասարակ հատակը իմաստավորել է «Սուրբ Երկիրը»։

 

Մրգեր

Ըստ տարբերակներից մեկի, նարինջները,  որոնք գտնվում են պատուհանագոգին և աթոռակին, խորհրդանշում են արգասավորությունը: Քանի որ Հյուսիսային Եվրոպայի լեզուներով նարինջը բառացի թարգմանվում է «չինական խնձոր», այդ պատճառով էլ խնձորը ասոցացվում է Եդեմական այգու հետ:

 

800px Jan van Eyck 002 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Մյուս տարեբերակով, նարինջները խորհրդանշում են հարստությունն ու ապահով կյանքը:

 

Պատուհան և մահճակալ

Փեսացուն և հարսնացուն հագել են տաք շորեր, չնայած որ պատուհանից ամառ է երևում: Դա երևում է պտղակալած բալենուց, որը խորհրդանշում է ընտանեկան արգասաբերությունը:

 

The Arnolfini Portrait detail 8 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Կարմիր անկողնախորշը ըստ Երգ երգոցի խորհրդանշում է ամուսնական շքասրահը: Նիդերլանդական գեղանկարչության մեջ այդպիսի մահճակալը միշտ խորհրդանշել է Ավետումը, Սուրբ Ծնունդը ու Աստվածածնի ծնունդը:

 

800px The Arnolfini Portrait detail 9 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Ըստ ավանդույթի, վարագույրով մահճակալը, որը դրվել է տան գլխավոր սենյակում, նախատեսված է եղել նաև ծծնդկանի համար:

Կինը կանգնած է մահճակալի հարևանությամբ՝ սենյակի խորքում, որը խորհրդանշում է ընտանիքի օջախի պահապան լինելու փաստը: Իսկ տղամարդը կանգնած է բաց պատուհանի մոտ, որն էլ նշանակում է նրա՝ դրսի կյանքին պատկանելը:

 

Մահճակալի թիկնակ

Ջահի տակ, աջ կողմում, գտնվում է սուրբ  Մարինա Անտիքացու փայտե ֆիգուրը՝ վիշապի հետ: րանք համարվում են ծննդկանների պահապանները: Արձանիկը ամրացված է ամուսնական մահճակալի գլխավերևում՝ թիկնակի վրա: Ըստ որոշ ուսումնասիրոների, արձանիկը կարող է լինել նաևՍուրբ Մարթայինը՝ տնային տնտեսուհիների հովանավորինը, քանի որ դրա կողքին կախված է փոքրիկ ավելը:

 

Santa Margarita - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 

Ըստ տարածված ավանդույթի, այս խորհրդանիշներն օգնել են, որ ընտանիքում շատ երեխաներ ծնվեն:

 

Ստորագրությունը

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործության համար հատուկ նշանակություն ունի նկարչի ստորագրությունը: Այն արված է ոչ թե կտավի ներքևում, ինչպես ընդունված էր, այլ ավելի տեսանելի վայրում՝ կենտրոնում՝ հայելու և ջահի միջև: Ստորագրության կառուցվածքը անսովոր է. «Յան վան Էյքը նկարեց» գրելու փոխարեն, գրված է «Յան վան Էյքը եղել է այստեղ» (Johannes de eyck fuit hic 1434): Նկարի հեղինակը գրառումը արել է ոչ թե որպես հեղինակ, այլ կարծես վկա, որը ստորագրություն է թողնում փաստաթղթի վրա: որպես շարունակություն` հնարավոր է, որ հայելու արտացոլանքում նկարիչն ինքն իրեն է նկարել:

 

800px The Arnolfini Portrait détail 6 - Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»