Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ» - VNews

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»

Արոն Ռալսթոնը շարքային ամերիկացի ալպինիստ էր, ով վայելում էր հայրենի բնությանկանյոններն ու վիթխարի ժայռերը, ակտիվ զբաղվում լեռնագնացությամբ, մինչ չարաբաստիկ2003 թվականի մայիսը, որը բաժանեց երիտասարդ տղամարդու կյանքը «մինչև» և «հետո»-ի ևհիմք հանդիսացավ բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլի նոր ֆիլմի համար։

Հիմնվելով Ռալսթոնի կյանքում տեղի ունեցած էպիկ դեպքի վրա՝ Բոյլը նկարահանել է 2000-ականների ամենամոտիվացնող «կամեռային» էքշն ֆիլմերից մեկը՝ համադրելով 2 իրարամերժ ժանր։ Իրականում, երիտասարդի կյանքի ամենակարկառուն և միաժամանակ չարաբաստիկ դեպքը սկսվել է բաց տարածության մեջ՝ պայծառ, արագընթաց և հնարավորինս անհոգ։ Արոնը, ով պաշտում է լեռներն ու վայրի բնությունը, անտեսում է գրեթե ցանկացած ապահովագրող ազդակ՝ լինի դա էքստրեմալ ճամփորդությունից առաջ հարազատներին զգուշացնելը կամ կանյոնի ընդերքն իջնելուց անվտանգության պարանների օգտագործումը։ Ժպիտը մինչև ականջները նա սրընթաց հեծանիվով քշել, բարձրացել է ձորը, ծանոթացել երկու արշավորդուհիների հետ, միասին ցատկեց կանյոնների տակ տեղակայված գաղտնի լողավազանլիճն ու այդ նույն բարձր և անփույթ տրամադրությամբ լքել աղջիկներին, որպեսզի իջնի կանյոնի ճեղքվածքով դեպի ներքև։ Սակայն հենց այդ ժամանակ իջնելուց նրա ձեռքը մնում է ներքև գլորվող ժայռաբեկորի տակ։

Նա անց է կացրել ճեղքվածքում ուղիղ 127 ժամ՝ տեսագրելով տեղի ունեցող ճակատագրական դեպքերը շարժական տեսախցիկի վրա, խնայելով իր մոտ մնացած խմելու ջուրը և անդադար փորձելով դուրս ստեղծված ծուղակային իրավիճակից։ Բոյլը գիտի, թե ինչպես կարելի է վերցնել հնարավորինս սեղմ սյուժե և ստեղծել իսկապես հզոր վիզուալ կտավ՝ ներգրավվելով հնարավոր բոլոր մեխանիզմները։ Լույսի բռնկումներ, հետադարձ կապ, դինամիկ մոնտաժ, խոշոր պլաններ, բազմատեսակ ռակուրսներ, ռոքային կիթառի մոտիվացնող ելևեջներ, որոնք ուղեկցում են հանդիսատեսին մինչև դրամատիկ կուլմինացիա՝ մինչև անշրջելի և էպիկ, բայց փրկիչ ելքը։

Հերոսի մաքսիմալ անպատասխանատու և եսասեր կյանքը, որը մենք տեսնում ենք ֆիլմի առաջին իսկ վայրկյաններից ընդգծում է Արոնի ճեպընթաց ուղին ամենակարող, դինամիկ վիճակից դեպի անելանելի ստատիկը, որտեղ նա գրեթե չի կարողանում շարժվել։

Հայտնվելով մահվան ծուղակում՝ ռեժիսորի բարձրաձայնած հարցն ուղղակի բանալ և տրիվիալ եզրակացությունների մեջ չէ՝ ինչու՞ Արոնը չէր գնահատում ծնողներին և չէր պատրաստվում երեխաներ ունենալ՝ այդ կերպ արժեվորելով իր էգոցենտրիկ և էքստրեմալ հաճույքների վրա հիմնված գոյությունը։ Բոյլը ցույց է տալիա մեզ՝ լինես դու շոտլանդացի հերոինային թմրամոլ, ինչպես իր կուլտային «Trainspotting»-ի հերոսները, հնդկական աղքատության մեջ մեծացած ՋամալըՄիլիոները ետնախորշից»), թե առողջ սպիտակ լեռնագնաց-տղամարդ՝ Միացյալ Նահանգների հպարտ քաղաքացի, մահը կարող է սպասել քեզ մոտակա շրջանցման մոտ։ Կամ տակ։ Մնում է գտնես սեփական ծալովի դանակդ, որպեսզի դիմակայես բոլոր գլորվող մարտահրավերներին։


5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 սիրուն ֆիլմ, որ կարող եք անձայն նայել

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Մի քանի փաստ կինոյի մասին

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին